Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Արմենիա Վայն» ընկերության գործարան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականից, երբ Արմավիրի մարզում տնկվել են առաջին սեփական այգիները՝ ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը հայտնել է, որ արտադրանքի բարձր որակ ապահովելու նպատակով տարիների ընթացքում ներդրել են աշխարհի ամենաառաջադեմ գինեգործական ու կոնյակագործական տեխնոլոգիաները, և այսօր իրենց արտադրանքն արտահանում են բազմաթիվ երկրներ: Արդեն իսկ «Արմենիա Վայնը» ձեռնամուխ է եղել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը՝ տնկելով օրգանական խաղողի այգիներ: Վահագն Մկրտչյանն ասել է, որ ձգտում են զարգացնել հայկական գինեգործական հարուստ մշակույթն ու ավանդույթները, հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում, և, նկատի առնելով նախագահ Սարգսյանի կենսափորձն ու գիտելիքները, այդ առումով իրենց համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ նրա կարծիքին ոլորտի զարգացման, արտահանման շուկաների ընդլայնման, աշխարհում հայկական գինին ավելի ճանաչելի դարձնելու մասին: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման ընկերությունների հաջողությունը մեր երկրի հաջողությունն է, և խոստացել է իր հնարավորությունների շրջանակում նպաստել ոլորտի առաջընթացին: Ի պատիվ նախագահ Արմեն Սարգսյանի, գործարանում տեղադրվել է կոնյակի անվանական տակառ։

Կարող ենք արդեն այսօր վստահաբար կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
website by Sargssyan