«Յուվենտուսը» պայմանագիր կստորագրի Սուարեսի հետ նրա՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո․ Sky Sports Italia

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի ծառայություններով և պատրաստ է պայմանագիր կնքել ուրուգվայցի հարձակվողի հետ «կապտանռնագույնների» ճամբարից հեռանալուց հետո, հայտնում է Sky Sports Italia-ն: Ավելի վաղ «Բարսելոնայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կոեմանը ապագայում հույս չի կապում Սուիարեսի հետ: 33-ամյա հարձակվողն ինքն է ցանկանում խզել պայմանագիրը ակումբի հետ, որը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, և որպես փոխհատուցում ստանալ 25 միլիոն եվրոյի չափով գումար: Ինչպես նշվում է, «Յուվենտուսը» մտադիր է սպասել Սուարեսի և «Բարսայի» միջև ստեղծված իրավիճակի կարգավորմանը և պայմանագիր կնքել ուրուգվայցու հետ՝ որպես ազատ գործակալի: 2014 թվականից Սուարեսը խաղում է «Բարսելոնայում»: «Կապտանռնագույնների» կազմում նա չորս անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, հարձակվողը «Բարսայի» կազմում անցկացրել է 283 հանդիպում, որոնցում դարձել է 198 գոլի հեղինակ:

Երկար ժամանակով լույս չի լինելու Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում Նիդեռլանդներ տեղափոխվող աճյունների նմուշներն այնքան վնասված են եղել, որ հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել. մասնագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան հրդեհների ճիրանում Մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք խորհրդարանում 52 մլն դոլարի օգնություն` Հայաստանին (տեսանյութ) Երկրաշարժ է գրանցվել Տոկիո-2020․ Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր հաղորդագրություն Արցախից Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info Այս պահին ի՞նչ իրավիճակ է ՀՀ սահմաններին. մանրամասնում են Գլխավոր շտաբից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ինչպես է Տոկիոյում մեր բռնցքամարտիկը պարտության մատնում ադրբեջանցուն /տեսանյութ/ Խոշոր հրդեհ՝ Փանիկ գյուղում ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել /տեսանյութ/ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը Երասխի հատվածում իրավիճակն այս պահին ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
website by Sargssyan