Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի մասին թուրքերը չեն խոսում , թաքցնում են և զբոսաշրջիկներին չեն պատմում


Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար մեկ հոդվածը չէր բավարարի, դրա մասին կարելի է ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք միայն հինգ նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել։

Դոլմաբահչե պալատը

Շքեղ Դոլմաբահչե պալատը, որը Ստամբուլի կենտրոնում է գտնվում ու քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է համարվում, Օսմանյան կայսրության գոհար են անվանում։

Թուրքիայի ամենամեծ պալատը լեգենդար ճարտարապետների Բալյան ընտանիքի ներկայացուցիչների աշխատանքն է։

Դոլմաբահչե պալատի բակը և դարպասները

Նախագծի հեղինակներն են՝ Կարապետ Ամիրա Բալյանն ու նրա ավագ որդին՝ Նիկողոս Բալյանը։ Պալատը 45 հազար քառակուսի մետր տարածք ունի։ Այն պարունակում է բարոկկոյի, ռոկոկոյի ու նեոդասական ոճերի տարրեր։

Դոլմաբահչե պալատը

Ներքին հարդարանքի համար 14 տոննա ոսկի է օգտագործվել․ իսկ շինարարության ընդհանուր արժեքը գերազանցել է հինգ միլիոն ոսկե ֆունտը։

Դոլմաբահչեն իրավամբ Արևելքի մեծագույն շինությունն են անվանում։

Օրթաքյոյ մզկիթը

Սա Ստամբուլի ևս մեկ այլ՝ մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է Բոսֆորի կամրջի հարևանությամբ։ Մզկիթի նախագծի հեղինակը նորից Նիկողոս Բալյանն է։ Սուլթան Աբդուլ Մեջիդի I-ը 1853 թվականին հանձնարարել է շինարարությունը հայ ճարտարապետին, որը կառուցել է այն անհավանական սեղմ ժամկետում՝ երկու տարուց էլ շուտ։

Օրթաքյոյ մզկիթը

Հետաքրքրական է, որ այն ավելի շատ բարոկո ոճի փոքր պալատ է հիշեցնում, քան սովորական մզկիթ։ Ի դեպ, մեկ այլ հայ հանճար՝ ծովանկարիչ Իվան Այվազովսկին անմահացրել է Օրթաքյոյ մզկիթն իր կտավներից մեկում։

Էդիրնե քաղաքի Սելիմիե մզկիթը

Անմիջապես մզկիթին անցնելուց առաջ պետք է նշել, որ հեղինակի՝ Միմար Սինանի ծագումը երկար ժամանակ վիճելի հարց էր։ Ենթադրություններ կան, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։

Վեճերին վերջ տվեց մի հետաքրքիր դեպք։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելիքյանը մի անգամ պատմեց, որ նախորդ դարի 40-ականներին «գանգ չափողների» շարժում էր սկսվել։

«Այս մարդիկ բացում էին տարբեր անվանի մարդկանց դամբարանները, որ գանգն ուսումնասիրելուց հետո ապացուցեն նրանց թյուրքական ծագումը», – ասաց Մելքոնյանը։

Սինան Աղայի դամբարանը նույնպես բացել էին, որ ապացուցեին աշխարհին, որ մեծանուն ճարտարապետը զտարյուն թուրք է։

«Սակայն պարզվել է, որ նա արմենոիդ ռասսային է պատկանում։ Դրանից հետո որոշ ժամանակ գանգը թանգարանում էր պահվում, իսկ հետո անհետացավ։ Հիմա Միմար Սինանի դամբարանում թաղված է նրա մարմինն առանց գլխի», – նշեց թուրքագետը։

Սելիմիե մզկիթը

Վերադառնանք Սելիմիե մզկիթին։ Այն կառուցվել է Էդիրնեում 1569-1575 թվականներին։ Սինանն այն իր ստեղծագործության գագաթնակետն էր համարում։ Մզկիթի ճարտարապետություն առանձնանում է յուրահատուկ ամբողջականությամբ։

Սուլեյմանիե մզկիթ

Հանճարեղ վարպետ Սինանի ևս մեկ ստեղծագործություն է Սուլեյմանիե մզկիթը, որում հինգ հազար հավատացյալ է տեղավորվում։ Այն կառուցվել է 1550—1557 թվականներին Սուլեյման I-ի հրամանով։ Բազում գիտնականներ կարծում են, որ Սուլեյմանիեն Սինանի լավագույն աշխատանքն է։

Սուլեյմանիե մզկիթը

Սուլեյմանիե մզկիթի նախագիծը հիմնվել է բյուզանական ճարտարապետության գլուխգործոցի՝ Սուրբ Սոֆիա տաճարի նախագծի վրա։

Մեդրեսե Ինջե Մինարե

Առաջին մեդրեսեն քարից 1251 թվականին կառուցել է ճարտարապետ Գալուստը, որը XIII դարի հայ ճարտարապետ էր։ Լողավազանով հսկայական բակը խաղաղության զգացողություն է տալիս։ Բակի ծայրերում ուսումնական շենքեր են։

Մեդրեսե Ինջե Մինարեն

Ինջե Մինարեն սելջուկյան ժամանակաշրջանի լավագույն ճարտարապետական հուշարձաններից է։

Ճարտարապետության բոլոր այդ գլուխգործոցները Թուրքիայի մասին պատմող տուրիստական բուկլետների առաջին էջերում են, որոնցում, սակայն, չի խոսվում աշխատանքների հանճարեղ հեղինակների մասին կամ խոսվում է քիչ ու հպանցիկ, սակայն այդ կառույցները փառք են բերում երկրին իրենց ստեղծման օրից։

Հավելենք, որ 2014 թվականին ճարտարապետության թուրքական թանգարանում Օսմանյան կայսրության շրջանում հայ ճարտարապետների կառուցած շենքերի առցանց-ցուցահանդես էր բացվել։

Ցուցադրության նկարագրության մեջ նշվում էր․ «Հայ ճարտարապետները նշանակալի դերակատարություն են ունեցել Օսմանյան կայսրությունում պալատների ու պետական մարմինների շենքերի կառուցման հարցում»։

Թանգարանի կայքում ներկայացված էր Բալյանների տոհմը, նաև խոսվում էր այն մասին, որ XVI դարում օսմանյան գլխավոր ճարտարապետ ու կառուցող ինժեները հայ Միմար Սինանն էր, որին համեմատում են Միքելանջելոյի հետ ու ճանաչում են որպես օսմանյան ճարտարապետության դասական շրջանի մեծագույն ճարտարապետ։

 

 

Շարունակությունը ` Այստեղhttp://pressclub.am/51933/

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan