Որքանով են իրական Փաշինյանի ներկայացրած թվերը

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ և 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով: Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են. «Ես հարցում եմ իրականացրել ֆեյսբուքում՝ իմանալու քաղաքացիների կարծիքը, պարզելու՝ արդյոք կա՞ նման բան, թե՞ ոչ: Մարդիկ ասում են, որ, ըստ էության, չեն տեսնում այդ 6600-ով ավելացած աշխատատեղերը, ինչպես նաև 13 841 դրամով բարձրացված աշխատավարձերը: Վիճակագրական թվերը երկար տարիներ կեղծվել են, մյուս հարցերին պետք է թվերը հրապարակողը պատասխանի:  Հիմա պետք է հասկանալ՝ այդ հաշվարկի հիմքում ինչն է ընկած, և այդ թվերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ»:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տնտեսությունը շարունակում է անկում գրանցել, և տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն նվազել է. «Իրականում, նայելով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերին, ակնհայտ է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունը էական անկում է ապրել ու այդ անկումը դեռևս չի դադարել: Եթե վերցնենք առաջին 7 ամիսների ցուցանիշները, կտեսնենք, որ, օրինակ, առևտուրը շուրջ 10%-ով է նվազել, ծառայությունները՝ 18%-ով, շինարարությունը՝ ավելի քան 23-25%-ով, այսինքն՝ արտահանման, ներմուծման ցուցանիշներն են նվազել, հետևաբար, այդ նույն պաշտոնական վիճակագրության կողքին ասել, որ միջին աշխատավարձերը բարձրացել են, կամ տնտեսությունը անկման փուլում չի գտնվում, այդքան էլ ճիշտ չէ»:

«Միջին աշխատավարձերի բարձրացումը մի հանգամանքով կարելի է պայմանավորել, ենթադրաբար, վիրուսի հետևանքով առաջին հերթին տուժեցին ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, այսինքն՝ աշխատանքը կորցրին ցածր որակավորում ունեցողները. հիմնականում սպասարկման ոլորտն էր, առևտրի ոլորտի մի հատվածը և այլն: Հետևաբար, այդ ֆոնին միջին աշխատավարձը կարող էր նաև բարձրանալ»,- ընդգծեց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ բացասական ցուցանիշներ են տնտեսության բոոլոր ճյուղերում. «Ենթադրում եմ, որ վարչապետին ներկայացրել են 6600 նոր աշխատատեղեր, բայց որ դրան զուգահեռ փակվել են այլ աշխատատեղեր, այդ մասին չի նշվում: Այսինքն, եթե մենք տնտեսության ոլորտում անկում ունենք, ապա ազատվածները կամ աշխատանքը կորցրածները շատ ավելի շատ են»:

 

Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia
website by Sargssyan