Նեյմարը կարող է որակազրկվել 4-7 հանդիպումով․ RMC Sport

«Փարիզ Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ խաղում իր պահվածքի համար կարող է որակազրկվել 4-7 հանդիպումով, հայտնում է RMC Sport-ը: Հանդիպման ավարտին, որը տեղի ունեցավ կիրակի օրը Փարիզում և ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով, խաղադաշտում սկսվեց քաշքշուկ, որի արդյունքում մրցավարը կարմիր քարտեր ցույց տվեց ՊՍժ-ից Նեյմարին, Լևան Կուրզավային և Լեանդրո Պարեդեսին, իսկ «Մարսելից»՝ Դարիո Բենեդետոյին և Ջորդան Ամավիին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Նեյմարը մի քանի անգամ դիմել է մրցավարին «ոչ մի ռասիզմ» բառերով՝ մատնացույց անելով Ալվարո Գոնսալեսին: Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում ֆուտբոլիստները բախում ունեցան, որից հետո Նեյմարը հարվածեց իսպանացու գլխի հետնամասին, ինչի համար հետագայում ստացավ կարմիր քարտ: Ըստ RMC Sport-ի՝ Ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն այս գործը քննելու համար հիմնվելու է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) կանոնակարգի վրա, որը նախատեսում է որակազրկել մինչև 7 հանդիպմումով նման վարքի համար: Գործի քննությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը:

 
 

 

Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին
website by Sargssyan