Վրաստանի հայ քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ տարածք․մանարամասներ

Համագործակցելով Պարետատան, ՀՀ ԱԳ նախարարության և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման: Վրաստանի իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերոնշյալ քաղաքացիների անխափան տեղաշարժի և սահմանի անցակետում մուտքի կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվություն ստացած Վրաստանի քաղաքացիները պետք է կապ հաստատեն Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կամ Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի հետ՝ տեղաշարժման անցակետի և ժամկետների մանրամասներին տեղեկանալու համար: Միասնական քննություններ Համանման աշխատանքներ էին տարվել նաև հուլիսի 1-ին տասնօրյակում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայերի մուտքը ապահովելու համար: Միսանական քննություններին մասնակցելու նպատակով՝ առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14 և ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող 11 ՀՀ քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել ՀՀ տարածք՝ հուլիսի առաջին տասնօրյակում ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ միասնական քննություններին մասնակցած Վրաստանի 17 քաղաքացիներ ընդունվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ։ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառելու նպատակով 2020-2021 ուսումնական տարվա համար ԿԳՄՍ նախարարություն են դիմել 670 սփյուռքահայեր 29 երկրից, որոնցից շուրջ 210-ը՝ Վրաստանի քաղաքացիներ: Դիմորդների մի մասը մասնակցում է սփյուռքահայերին հատկացված բակալավրիատի կրթական ծրագրով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ տեղերի մրցույթին, որոնք տրվել են սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի համակարգի ուսուցման) ժամկետներում: Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:

 

 

Շարունակությունը՝ Այստեղ 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan