ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների  և առաջարկությունների համար անհրաժեշտ է դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Գլխավոր վարչության առաջին հարկում (մուտքը՝ աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28-10-80, էլ. փոստ՝ [email protected]

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին:

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ [email protected]

Երկարամյա ծառայության, հաշմանդամության  և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ [email protected]

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակա­րանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ [email protected][email protected]

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, հերթերից և կուտակումներից խուսափելու համար, խնդրում ենք նախքան ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն այցելելը զանգահարել նշված հեռախոսահամարներով և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն»:

 

 

 

Շարունակությունը՝ Այստեղ

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan