Ժողովուրդը ո՞նց է ապրելու, իրենց ընտանիքը ո՞նց են պահելու. խաղողագործները բողոքում են

Գյուղացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով խաղողի մթերման գինը 135 դրամից դարձնել 150 դրամ: Այս անգամ նրանց բողոքի ակցիան դրսևորվել է Երևան- Արտաշատ ճանապարհը փակելով: «Առավոտվանից Արտաշատ-Երևան ճանապարհը փակել ենք: Բողոքողները Արտաշատի տարբեր գյուղերից են, օրինակ Վերին Արտաշատից, Ոստանից: Բողոքի ակցիա իրականացնողները այնքան շատ են, որ հաշվել չի լինի, բոլոր այգետերերը եկել են»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Արարատ » հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանը:
Նա նշեց, որ ճանապարհը այնքան ժամանակ են փակ պահելու, մինչև մարզպետը որոշում կայացնի ու ներկայացուցիչների բերի, որոնք խաղողի մթերմանը կտան նորմալ գին:
 
«Մարդկանց խաբում են, հիմա էլ ասում են գրադուս պիտի տաք: Բերում, ասում են՝ այսքան է քո խաղողի գրադուսը, բա մենք ինչ իմանանք` ինչքա՞ն է, մենք գրադուս ունե՞նք, որ իմանանք խաբում են մեզ, թե չէ: Ժողովուրդը ասում ա` խաղողի մթերման գինը գոնե 150 դրամ լինի: Մարդիկ ամբողջ տարի իրանց երեխեքի հետ տանջվել, քրքրվել են, որ այդ գումարով ձմեռը կարողանան ապրեն: Իսկ, եթե խաբեն ու դա էլ ժողովրդի ձեռքից առնեն, ժողովուրդը ո՞նց ա ապրելու, իրենց ընտանիքը ո՞նց են պահելու, իրենց հույսն ու հավատը այդ այգին է»,- ասաց Հենրիկ Ավագյանը:
 
Վերջինս նշեց, որ եթե մարզպետը իրենց խնդրին լուծում չտա, իրենք ճանապարհը օրեր շարունակ փակ են պահելու. «Ժողովուրդը շատ բարկացած է և գազազած: Մարզի տերն ու տիրակալը մարզպետն է և պետք է մեր խնդրին լուծում տա: Մարզպետը ինչի համար է, թող կառավարությունից մարդ գա, ով պատասխան կտա ժողովրդին: Բա այս երկրի տերն ու տիրակալը ո՞վ է, այդ մի քանի թափթփուկ գործարանի տերերն են այս երկրի տերը, իրե՞նք են ժողովրդի բախտը որոշողները: Իրենք միլիոններ ու միլիարդներ են առնում ու ժողովրդից ուզում են խաղողը ձրի վերցնեն ու ծախեն Ռուսաստանին կամ ուրիշ երկրին»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:
 
 

 

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր
website by Sargssyan