Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում նվազել է գինիների սպառումը

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020 թվականին մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրեթե 60 տոկոսով գինիների սպառումը նվազել է. Հայաստանից գինիների արտահանումը նվազել է 20 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ «Գինին որպես առաջնային անհրաժեշտության արտադրանք չէ, ուստի ճգնաժամային պայմաններում մարդիկ չէն շտապում գինու պաշարներ հավաքել։ Գինի խմելը ժամանցի ձև է, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակվեցին բոլոր ռեստորանները, բարերը, ժամանցի վայրերը, կտրուկ նվազեցին և ներքին շուկայի սպառումը, և արտահանման ծավալները»,- ասաց Մուրադյանը։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ հուլիսից մինչ օրս գինու վաճառքը մի փոքր ակտիվացել է։ Մուրադյանը հուսով է, որ մինչև տարվա վերջ գինու սպառումը կավելանա։ «2019 թվականին արտադրվել էր 12 միլիոն 670 հազար լիտր գինի և ,սովորաբար, 30 տոկոսը արտահանում էինք, 60 տոկոսը սպառում էինք ներքին շուկայում, իսկ մոտ 10 տոկոս որպես ռեզերվային գինի մնում են մառաններում։ Քանի որ մառանները լի են գինիներով, գինեգործական ընկերությունները մթերումը իրականացնելու են այնքան չափով, ինչքանով սպառվել է։ Իհարկե, ֆերմերներին աջակցելու նպատակով փորձելու են ավելի շատ մթերել, բայց մենք որպես հիմնադրամ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք գինիների սպառում և հնարավորինս սահուն անցկացնենք 2021 թվականի մթերումները»,- եզրափակեց Մուրադյանը։ 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
website by Sargssyan