Մսի թանկացումների պատճառը նաև կառավարության ապաշնորհ աշխատանքն է․ Բերբերյան

Տավարի փափուկ միսը այսօր արժե 4000 դրամ։ Սպանդանոցների մորթը ազդեց գնի վրա, եկեք ճիշտն ասենք՝ դա բիզնես է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով  Հայաստանում մսի թանկացումներին։

Բերբերյանի կարծիքով՝ սպանդանոցային մորթը՝ ելնելով սանիտարահիգենիկ պայմաններից, սպանդանոցների սեփականատերերի պատասխանատվությունը ավելի բարձրացրեց․ «Կառավարությունը, ինչպես միշտ, այն ժամանակ էլ էր ստում, որ, իբրև թե, սպանդանոցային մորթը չի ազդի թանկացումների վրա, սակայն բոլորս էլ տեսնում ենք, որ ազդեց։ Եթե բոլոր կենդանիներին սպանդանոցում մորթեն՝ մսի 1 կիլոգրամի համար 300-500 դրամ կավելանա»։

Նախագահը նշում է՝  նախկինում էլ, հիմա էլ պատասխանատուները անասնաբույժներն են, այնպես որ՝ ոչինիչ չի փոխվել, իսկ սպանադանոցային մորթը ամենևին չի նշանակում, որ շուկայում չի կարող հայտնվել հիվանդ անասունի միս։

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, միայն կարտահանվի։ Բերբերյանի գնահատմամբ՝ սա լավ աշխատանքի արդյունք է․ «Այստեղ կառավարությունը ոչ մի ներդրում չունի, որ հանկարծ փորձեն իրենց վերագրել այդ հաջողությունները։  Հիմա կարտոֆիլագործությունը զարգացած է, ունենք հզոր ֆերմերներ, ժամանակին դա խթանվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, այսինքն՝ ֆերմերներին ինքնուրույնություն տրվեց։ Արդյունքում՝ այսօր կարտոֆիլագործությունը կայուն է։ Ամեն տարի էլ, բացի անցյալ տարվանից, մենք ունենք ավելցուկ, որը պետք է արտահանենք․ գյուղացին որակով սերմացու է ունեցել և բերքը երաշխավորված է եղել»։

«Բանջարեղենը շուկայում շատ մատչելի է, մսի թանկացումն էլ կապված է և՛ սպանդանոցների, և՛ գլխաքանակի անկման հետ․ խոսքը վերջին 3 տարում մոտ 160․000 գլխաքանակի պակասի մասին է։ Այստեղ կառավարության ապաշնորհ աշխատանքն է․ կառավարությունը չի ուզում ֆերմերի հետ աշխատել, փոխարենը՝ սիրում է բանկերի հետ աշխատել։ Գյուղացու հաշվին հարստացնում են բանկերին։  Կարծում եմ՝ այստեղ կա ստվերային տնտեսություն, բյուժեի լուրջ խախտումներ, որոնք վաղ թե ոշ կբացահայտվեն»,- եզրափակեց Բերբերյանը։

Արփինե Հակոբյան

Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan