Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ.եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին և 24-ին առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 25-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +28+30:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+20,

Տավուշում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Արարատում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+31,

Արմավիրում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+31,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +22+27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+26,

Արցախում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21(հովիտներում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +21+26):

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
website by Sargssyan