Փաշինյանի ամբարտավանությունը․ իշխանությունն անցնում է մի վտանգավոր գիծ որից անդին ինքնաոչնչացումն է

 
Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական թիմը 2018-ի ճակատագրական թվին մի քանի անգամ բառի իսկական իմաստով փրկեցին հեղափոխությունը, համենայն դեպս՝ արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի դրամատիկ իրադարձությունները բռնություններով ու արյունով չուղեկցվեն և ունենան լեգալ, լեգիտիմ հանգուցալուծում՝ խորհրդարանում։
Ծառուկյանն այդպես վարվեց, որովհետև կարևորեց հանրության կարծիքը, ժողովրդի կամքը։
Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին երբեք օրինական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, եթե չլինեին «Ծառուկյան դաշինքի» գործուն աջակցությունը, քվեները, նույնը վերաբերում է նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների սահուն և օրինական կազմակերպմանը։ Համարձակվում եմ պնդել, որ մինչև հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, այսինքն՝ խորհրդարանական ընտրությունների անկացումը, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իշխանության համար կատարել են հեղափոխության բարձիկի անփոխարինելի դերը՝ մասնակցություն ունենալով նաև Փաշինյանի անցումային կոլաիցիոն կառավարությանը։
Պատահական չէ, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված Հուշագրում Փաշինյանը ԲՀԿ-ն համարում է «հեղափոխության աջակից ուժ»(մեջբերումը հայտնի Հուշագրից է)։
Ի դեպ, այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ վարչապետը ցինիկորեն ստում են, երբ Հուշագիրը կապում են միայն արտահերթ ընտրությունների հետ, որովհետև այն շատ ավելի ընդգրկուն փաստատթուղթ է, որով անդրադարձ է կատարվում նաև մարդու իրավունքների, անվտանգության, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող, ներդրումներին առնչվող խնդիրներին(տե՛ս Հուշագրի 4-րդ կետը )։
Երբ այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու պատվերով քրեական հետապնդում է սանձազերծվել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ նպատակ ունենալով ամեն գնով մեկուսացնել նրան, դա առաջին հերթին վկայում է Փաշինյանի քաղաքական ամբարտավանության մասին․ գործող վարչապետը թքած ունի ցանկացած պայմանավորվածության, նույնիսկ գրավոր փաստաթղթի, անգամ՝ իր պարտավորությունների վրա։ Եթե նույն տրամաբանությամբ ու ամբարտավանությամբ Փաշինյանը վերաբերում է իր արտաքին պայմանավորվածություններին, ապա տխուր հետևանքները երկար սպասեցնել չեն տալու։ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որի հետ երկրի ներսում և դրսում որևէ մեկը չի ցանկանում պայմանավորվել․ նրա խոսքը կորցրել է սոլիդությունը։
Հիմա գանք Ծառուկյանի դեմ հարուցված գործի իրավական բաղադրիչին՝ չնայած դրա ակնհայտ բացակայությանը։ Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի դեմ քրգործ է հարուցված ու կալանքի միջնորդություն է ներկայացված մի գործով, որտեղ նրա դեմ գոյություն չունի որևէ ցուցմունք։ Բացի այդ՝ գործ ունենք ակնհայտ ընտրողական արդարադատության հետ, երբ իշխանության կողմից սուբյեկտիվ պատճառներով թիրախավորվում է օրվա ընդդիմության առաջնորդը, որի կալանքի թեման արդիական դարձավ մեծ հանրահավաք նախաձեռնելուց անմիջապես հետո։ Այսինքն, Ծառուկյանը, համաձայն ԵԽԽՎ հայտնի բանաձևի, ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ չորս հատկանիշներից առնվազն մեկով։
Իշխանության քաղաքական նպատակը հայտնի է․ նա փորձում է կազմաքանդել ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ վերացնելով այլընտրանքը, կանխել քաղաքական գործընթացը, որը միտված է նոր որակի իշխանության ձևավորմանը։ Նման խոտոր ճանապարհով 2015-ին գնացել է Սերժ Սարգսյանն՝ ընդամենը մեկ տարի հետո հանրային ընդդիմադիր տրամադրությունները հասցնելով շատ վտանգավոր ռադիկալացման։
Նիկոլ Փաշիյանը հերթական անգամ սխալվում է․ նա, իհարկե, վարկաբեկված մի դատավորի միջոցով կարող է մի քանի շաբաթով կամ ամսով ազատազրկել Ծառուկյանին, սակայն դրանից իշխանության ապիկար կառավարումն ավելի որակյալ չի դառնալու, երկրի առջև ծառացած խնդիրները չեն վերանալու, հանրային դժգոհությունն ավելի արմատական ու ընդգրկուն է դառնալու։ Նպատակ ունենալով կազմաքանդել ԲՀԿ-ն՝ իշխանություն ակամայից ապալեգիտիմացնում է նաև 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ անցնելով մի վտանգավոր գիծ, որից անդին ինքնաոչնչացումն է։
 
 
 
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը
website by Sargssyan