Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին

Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների բաց նամակն են ուղղել ԱԺ պատգամավորներին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը. «Հարգելի օրենսդիրներ, Ձեզ դիմում են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի Ամուլսարի հանքավայրի հարակից համայնքների բնակիչներ։ Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսեւորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են տարբեր պատգամավորներ աջակցում ապօրինություն իրականացնողներին։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պաշտպանի օրենքը։ Մեր համայնքներում հազարավոր բնակիչներ ապօրինի զրկված են աշխատանքից, ապօրինի փակ են Ամուլսարի ճանապարհները։ Համայնքին աջակցելու փոխարեն, որոշ պատգամավորներ՝ թե' իշխանական, թե' ընդդիմադիր երկու տարի պարբերաբար այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին։ Իսկ քանի՞ անգամ են ԱԺ պատգամավորները այցելել իրենց աշխատանքով իրենց տունը պահելու օրինական իրավունքից զրկված այս համայնքների բնակիչներին։ Մենք պահանջոմ ենք օրենսդիր մարմնից կատարել նաեւ օրենքի պահապանի դերը եւ միայն քաղաքական շահերով չառաջնորդվել։ Դուք խաղում եք այս համայնքներում հազարավոր մարդկանց ճակատագրերի, այս տարածաշրջանի ապագայի, երկրի հեղինակության հետ։ Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր։ Այն վաղուց դարձել է քաղաքական խնդիր ու ոմանց համար քաղաքական էժան դիվիդենտների առիթ։ Կոչ ենք անում սթափվել եւ կանգնել օրենքի ու այս համայնքների ու երկրի իրական շահի կողքը։ Հարգանքով` Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների անունից «Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan