Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am

Politik.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։

Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ 25440867) հետ կնքել է N ՀՀՎԱ -ՄԱ - ԾՁԲ - 20/32 պայմանագիրը, որով նշված անհատ ձեռնարկատերը պետք է Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություն մատուցի։ Պայմանագրի արժեքն է ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ։

Նախ փորձեցինք պետական ռեգիստրի պաշտոնական www.e-register.am կայքից տեղեկություններ ճշտել ԱՁ հիմնադիրների վերաբերյալ։ Նշված պաշտոնական կայքում առկա էր ավելի քան 30 ԱՁ-ների մասին տեղեկություններ, որոնցից որևէ մեկի ՀՎՀՀ-ն չէր համապատասխանում առկա պայմանագրում նշված ՀՎՀՀ-ին։

ԱՁ «Արթուր Մանուկյան»-ի հիմնադիրների մասին տեղեկություններ առկա չէին նաև tender-monitoring.am կայքում։ Այս կայքը պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող մասնագիտական հարթակ է։ tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից:

Կառավարության կողմից հրապարակված պայմանագրում նշված ՀՎՀՀ-ով փորձեցինք ճշտել, թե քանի աշխատակից ունի «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն։ Այս գործում մեզ օգնության եկավ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքը, որտեղ ցանկացած ընկերության ՀՎՀՀ միջոցով կարելի է ճշտել աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություններ։ «Արթուր Մանուկյան» ԱՁ-ի վերաբերյալ այս համակարգում չկային տեղեկությունները, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ։ Այն որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նշված ընկերությունը վճարներ չի անում հաստատվում է նաև tender-monitoring.am կայքում։

Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ավելի քան 43 մլն դրամ գումար է տվել մի ընկերության, որը չունի աշխատակիցներ, որի մասին նաև տեղեկություններ գտնելն անհնար է։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք է, որի մասին իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ»։

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan