Աբովյանում տղամարդը կրակայրիչի բռնակով հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդուն և վերջինիս մտերիմներին. հարուցվել է քրգործ

2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ՝ ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա տղամարդը մեքենան վարել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հետիոտնային անցումով անցնող 32-ամյա կնոջ ուղղությամբ, որի պատճառով վիճաբանություն է ծագել նրանց միջև, ինչին մասնակից են դարձել նաև կնոջ կանչով դեպքի վայր ժամանած վերջինիս ծանոթները և դեպքի պահին նշված վայրում գտնվող, 31-ամյա տղամարդու մտերիմները:

Վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը զենքի նմանվող առարկայով՝ ատրճանակի նմանվող կրակայրիչի բռնակով, անկանոն հարվածներ է հասցրել 31-ամյա տղամարդուն և վերջինիս մտերիմներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, դեպքին ականատես և մասնակից անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, զննություններ, այլ քննչական և դատավարական գործողություններ:

Իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Նշված անձանցից երկուսն ինքնակամ ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նրանցից մեկի՝ 24-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսի՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը, և որոշում է կայացվել նրան արգելանքից ազատելու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan