«Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում է

«Հրդեհի առաջին գիշերը որտեղ պատահի քնել ենք. շենքի բնակիչներից մեկին  հարևանն ա տարել, մյուսին տղայի ընկերը, տեսնելով մեր վիճակը՝ ամեն մեկը խղճի խայթ ունենալով տարել է, որպեսզի իր տանը մնանք, դրսում չքնենք: Ամեն օր գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ ենք գալիս ու մղկտում: Տեղյակ չենք՝ ինչից է բռնկվել հրդեհը, անակնկալ եղավ, հոտից դուրս ենք եկել, տեսել ենք ամբողջը այրվում է» , - ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պտղունք համայնքում այրված 14 բնակարաններից մեկի բնակիչ Ռուզաննա Աբգարյանը:

Թեև երեկ մեզ հետ զրույցում Պտղունք համայնքի ղեկավարը հայտնել էր, թե մարզպետարանը սնունդի տեսքով օգնություն է ցույց տալու այրված տների բնակիչներին և քննարկվելու է կացարանի հարցը, սակայն Ռուզաննան հակադարձեց՝ ասելով, որ մարզպետարանը բացարձակապես որևէ օգնություն չի տվել և իրենց ոչ ոք չի մոտեցել ու կացարան չի առաջարկել. «Արդեն 3-րդ օրն է՝ մեզ մոտ մարզպետարանից ոչ ոք չի եկել, ոչ մի բանով չի օգնել, ինչքա՞ն կարող են կողմնակի մարդիկ օգնել: Բարեգործական մի ընկերություն տվել է 4 հատ օճառ, մեկ հատ շամպուն, մեկ հատ վերմակ, 4-5 հատ ատամի խոզանակ: Մեյմանդարի շուկայի տերն իր կողմից կեսօրին մի տոպրակով մակարոն, մեկ շիշ ձեթ, բրինձ, ալյուր, շաքարավազ է ուղարկել: Վերջապես մարդ ենք, երեխաներ ունենք, ձմռան շեմին դրսում ենք մնացել: Ոչ ոք մեզ չի մոտեցել, որ ասի թե ինչքան ժամանակ ենք այսպես ապրելու, ոչ էլ կացարան տրամադրելու խոսակցություն են արել»,- լացակումած պատմեց բնակարանը կորցրած Ռուզաննան՝ ասելով, որ անորոշ վիճակում են հայտնվել:  

Նա նշեց ամբողջ տունը այրվել է, հասցրել է դուրս հանել միայն երեխաներին, հեռուստացույցը, տան ու բանկային փաստաթղթերը:

«Մարզպետը եկել էր թեժ պահին, երբ ԱԻՆ-ի աշխատակիցները չէին հասցնում հանգցնել կրակը, ժողովուրդը գոռում-գոչում էր, կանգնեց, նայեց գնաց: Ինչի նման բան կարելի՞ է, չէ՞ որ սա իրենց է պատկանում»,- ասաց նա: 

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Պտղունք համայնքում 14 տուն էր այրվել, որից 8-ը՝ ամբողջությամբ, 2-ը՝ մասնակի, և 4 տուն էլ հաջողվել է փրկել, բայց դրանց վրա էլ այնքան ջուր է լցրել, որ տանիքը փլուզվել է, բնակվելն անհնար է:

Սոնա Հարությունյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan