Էկոնոմիկայի փոխնախարարը Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։  ծ

Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։

Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։ Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։

Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը  հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

Արման Խոջոյանն ու Զարուհի Մուրադյանն այցելել են նաև «Արեգակ» կոնյակի գործարան, որտեղ մթերումն իրականանում է սահուն կերպով, նախապես կնքված պայմանագրերով, առանց կուտակումների։

 

«Որքան էլ արտադրողները հավաստիացնում են, որ մթերման համար նախատեսած քանակը համապատասխանում է առկա խաղողի քանակին, ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ  խաղողի ծավալները և այլևս խաղող չի մթերի։ Մինչդեռ դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա և ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին», - նշել է Արման Խոջոյանը։

Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է նաև Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։

Այցի շրջանակում ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝  հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։

Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։

«Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է  74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», - ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։

 

 

Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
website by Sargssyan