«Գործարանատերերը դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»

Խաղողագործների դժգոհությունը խաղողի մթերման գնի հետ կապված շարունակվում է: Սակայն, ըստ մամուլում տարածված լուրերի, գյուղացիները խաղողը հանձնում են 105 դրամով, որը ցածր է ինքնարժեքից: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Ժողովրդավարական Արարատ» հասարակական կազմակերպության նախագահ Հենրիկ Ավագյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց՝ գյուղացիները համաձայնել են այդ գնին և վաճառել են իրենց խաղողը՝ «օրվա հացը ունենալու համար»: «Գյուղացին ինչ հող տա իր գլխին, ի՞նչ անի. խաղողը առել եկել է գործարանի դուռը, 3 օր գործարանը պահել է խաղողը, նորից էլի 100 դրամ է տվել այդ մարդու խաղողի համար, պատճառաբանելով՝ թթվել է, գրադուսը չի գալիս: Ամեն դեպքում չգիտեմ՝ ինչ կլինի, գյուղացիները գալիս են, բողոքում են ու նորից գնում են տուն, ուրիշ ելք չկա»,- նշեց խաղողագործը:

Վերջինս բացառեց խաղողի մթերման գնի բարձրացումը. «Խաղողի մթերման գինը չեն բարձրացնի, որովհետև գործարանները արհեստական հերթեր  սարքեցին: Իրենց մեքենաները ուղարկում են, 105 դրամով ժողովրդի ձեռքից առնում են, տանում են գործարան ու հանձնում: Այս ամենը գործարանի տերերն արեցին: Բացառում եմ, որ հնարավոր է բարձրանա խաղողի մթերման գինը, քանի որ իմ խաղողը եկել էր 22 գրադուս, ասում է՝ էլի նույն գինն է, բայց ինչի՞: Չէ որ գրադուս ես տալիս, մի աստիճան ներքև է լինում, օրինակ՝ 17 աստիճան, տալիս են 120 դրամ, բա իմ խաղողի գրադուսն էլ 18-ից բարձր է, բա ինչո՞ւ չեք ավելացնում գումարը»,- պարզաբանեց Հենրիկ Ավագյանը:

Նա այն կարծիքին է, որ գործարանատերերը դիտավորյալ են այնպես անում, որ գյուղացիների խաղողի գրադուսը իջնի . «Գործարանների մեքենաները գյուղացիներիրց փողը վերցնում են, հետևի դռնով խաղողը դատարկում են և հանում դուրս:  Իսկ այն հերթը, որ գյուղացիները պահում են, այնտեղից որևէ մեքենա չի գալիս, գյուղացիները 3 օր կանգնում, հերթ են պահում: Գործարանատերերը  դիտավորյալ են խաղողը պահում դրսում՝ արևի տակ, որ խաղողի գրադուսը իջնի»,- եզրափակեց խաղողագործը:

Զվարթ Պետրոսյան

 

 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan