Թուրքիան հրաժարվում է տրամադրել իր օդային տարածքը՝ դեպի Հայաստան հումանիտար բեռի տեղափոխման համար

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայանալու, ինչի առնչությամբ ավիաընկերությունը հիմնավոր պատճառ չի նշել: Հումանիտար բեռը ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղավիացիայի կոմիտեն:

 
Ավիաչվերթի չեղարկման մասին «Քաթար էյրվեյզը» Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տեղեկացրել է հոկտեմբերի 14-ին: Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցում Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

«Այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի Դաշնության կամ Վրաստանի տարածքով օդանավի նոր թռիչքուղու կազմակերպումը ժամերի հարց է, ուստի ավիաընկերությունը պարտավոր է գտնել այլ ճանապարհներ՝ հումանիտար բեռը տեղափոխելու համար: Վստահելի աղբյուրներից ստացվող տեղեկություններն այս պահին հիմք են տալիս ենթադրելու, որ «Քաթար էյրվեյզն» այդ բեռը չի կարողանալու տեղափոխել: Հիմքեր ունենք նաեւ պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան խոչընդոտում է դեպի Հայաստան բեռնափոխադրումները: Այդ երկիրը դեռեւս պատերազմից առաջ սկսեց խոչընդոտներ ստեղծել՝ ավիաընկերություններից պահանջելով բեռների մանրամասն ցանկը, իր օդային տարածքով անցնելիս:

 
Չնայած օդային տարածքի տրամադրումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է, սակայն միջազգային պրակտիկայի համաձայն, տվյալներ պահանջում են միայն վտանգավոր բեռների մասին՝ արտակարգ իրավիճակներում ճիշտ արձագանքելու համար (Չիկագոյի կոնվենցիա, հոդված 5): Այս բեռն, ընդ որում, զննման փուլն անցել էր»,- նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը:

Դեպքի առնչությամբ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությանը՝ «EUROCONTROL»-ին:

Այս օրերին դեպի Հայաստան քանիցս բեռնափոխադրումներ են իրականացվել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՌԴ-ից: Բեռների փոխադրումը հիմնականում իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և հայկական ավիափոխադրողների համագործակցությամբ: Ավիաընկերությունները դա անում են ոչ առևտրային հիմունքներով (առանց շահույթի):

Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country
website by Sargssyan