ԲՀԿ-ն առաջիկա օրերին քաղխորհրդի նիստ է հրավիրելու և մենք հուսով ենք, որ այն նախագահելու է Գագիկ Ծառուկյանը. Ի.Տոնոյան

Այսօր ընդդիմադիր կուսակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որին չէր միացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մենք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին մի քանի հարց ուղղեցինք․ 

-Տիկին Տոնոյան, հայաստանյան 14 կուսակցություններ այսօր հայտարարություն են տարածել այն մասին որ անհրաժեշտ է հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի միացել այս նախաձեռնությանը: Ինչու՞:

-Այո՛, մեր գործընկեր 14 կուսակցություններ այսօր հանդես են եկել նման նախաձեռնությամբ, որտեղ նշվում է , որ ստեղծված օրհասական իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում համազգային ներուժի համախմբման անհրաժեշտություն է զգացվում:  Սա միանշանակ հասունացած օրակարգ է: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս պատերազմի սանձազերծման առաջին օրերին է բարձրաձայնել քաղաքական դաշտի միասնականության, ներկուսակցական համերաշխության և  համախմբման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ հարցադրումներին, ապա պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայատան կուսակցությունում քաղաքական բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում են քաղխորհրդի նիստերի ընթացքում: Մենք պլանավորում ենք առաջիկա օրերին հրավիրել քաղաքական խորհրդի նիստ և լիահույս ենք, որ այդ նիստը նախագահելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հենց այդ նիստի ընթացքում էլ մենք պլանավորում ենք քննարկել երկրում ստեղծված օրհասական վիճակը, մեր գործընկերների այս նախաձեռնությունը, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը:  

-Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի միջնորդությունը: Ինչն է ձեզ լավատեսություն տալիս, որ ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստը հնարավոր է, որ նախագահի Գագիկ Ծառուկյանը, ասել է թե գտնվի ազատության մեջ:

-Ես դեռ ուզում եմ հավատալ, որ մեր երկրում արդարադատության համակարգը վերջնականապես չի կորցրել առողջ բանականությունը և օրենքի տառով առաջնորդվելու իր առաքելությունը և դեռ կարող է ապացուցել, որ զերծ է քաղաքական պատվերներ կատարելու իջեցված հրահանգներից: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից  և նա ապօրինի կերպով է ներկայումս գտնվում կալանքի տակ:  Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում օրենսդրությամբ   որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք, երբ  թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել անա

Այսօր ընդդիմադիր կուսակցություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որին չէր միացել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մենք ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանին մի քանի հարց ուղղեցինք․ 

-Տիկին Տոնոյան, հայաստանյան 14 կուսակցություններ այսօր հայտարարություն են տարածել այն մասին որ անհրաժեշտ է հրատապ ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի միացել այս նախաձեռնությանը: Ինչու՞:

-Այո՛, մեր գործընկեր 14 կուսակցություններ այսօր հանդես են եկել նման նախաձեռնությամբ, որտեղ նշվում է , որ ստեղծված օրհասական իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում համազգային ներուժի համախմբման անհրաժեշտություն է զգացվում:  Սա միանշանակ հասունացած օրակարգ է: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս պատերազմի սանձազերծման առաջին օրերին է բարձրաձայնել քաղաքական դաշտի միասնականության, ներկուսակցական համերաշխության և  համախմբման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է նախաձեռնությանը չմիանալու վերաբերյալ հարցադրումներին, ապա պետք է նշեմ, որ Բարգավաճ Հայատան կուսակցությունում քաղաքական բոլոր կարևորագույն որոշումները քննարկվում են քաղխորհրդի նիստերի ընթացքում: Մենք պլանավորում ենք առաջիկա օրերին հրավիրել քաղաքական խորհրդի նիստ և լիահույս ենք, որ այդ նիստը նախագահելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հենց այդ նիստի ընթացքում էլ մենք պլանավորում ենք քննարկել երկրում ստեղծված օրհասական վիճակը, մեր գործընկերների այս նախաձեռնությունը, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը:  

-Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի միջնորդությունը: Ինչն է ձեզ լավատեսություն տալիս, որ ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստը հնարավոր է, որ նախագահի Գագիկ Ծառուկյանը, ասել է թե գտնվի ազատության մեջ:

-Ես դեռ ուզում եմ հավատալ, որ մեր երկրում արդարադատության համակարգը վերջնականապես չի կորցրել առողջ բանականությունը և օրենքի տառով առաջնորդվելու իր առաքելությունը և դեռ կարող է ապացուցել, որ զերծ է քաղաքական պատվերներ կատարելու իջեցված հրահանգներից: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից  և նա ապօրինի կերպով է ներկայումս գտնվում կալանքի տակ:  Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում օրենսդրությամբ   որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք, երբ  թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց՝ Գագիկ Ծառուկյանը շարունակում է գտնվել անազատության մեջ: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Զավեշտալի են մեղադրող կողմի այն պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այն դեպքում, երբ մեղադրանքի հարուցումից ամիսներ անց լինելով ազատության մեջ պարոն Ծառուկյանը երբևէ նման որևէ փորձ անգամ չի արել և սա ապացուցված ճշմարտություն է:  Կրկնում եմ, որ դեռ ուզում եմ հավատալ, որ դատական համակարգը չի կորցրել բանականության վերջին նշույլները և ի զորու է ադեկվատ որոշումներ կայացնել և այո՛ առաջիկա օրերին հրավիրվելիք  ԲՀԿ քաղխորհրդի նիստը նախագահելու է հենց Գագիկ Ծառուկյանը: Իսկ քաղաքական դաշտի միասնականության ու համերաշխության դերը կարևորող բոլոր ուժերն ու անհատները Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ պահող խափանման միջոցի փոփոխության գործընթացին աջակցելով հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ դրանք լոկ բառեր չեն և որ խոսքից գործի անցնելու ժամանակը վաղուց արդեն եկել է:

զատության մեջ: Ինչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում: Զավեշտալի են մեղադրող կողմի այն պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին, այն դեպքում, երբ մեղադրանքի հարուցումից ամիսներ անց լինելով ազատության մեջ պարոն Ծառուկյանը երբևէ նման որևէ փորձ անգամ չի արել և սա ապացուցված ճշմարտություն է:  Կրկնում եմ, որ դեռ ուզում եմ հավատալ, որ դատական համակարգը չի կորցրել բանականության վերջին նշույլները և ի զորու է ադեկվատ որոշումներ կայացնել և այո՛ առաջիկա օրերին հրավիրվելիք  ԲՀԿ քաղխորհրդի նիստը նախագահելու է հենց Գագիկ Ծառուկյանը: Իսկ քաղաքական դաշտի միասնականության ու համերաշխության դերը կարևորող բոլոր ուժերն ու անհատները Գագիկ Ծառուկյանին անազատության մեջ պահող խափանման միջոցի փոփոխության գործընթացին աջակցելով հիանալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ դրանք լոկ բառեր չեն և որ խոսքից գործի անցնելու ժամանակը վաղուց արդեն եկել է:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan