Բաքուն չլսեց Լավրովին ու Շոյգուին, կլսի՞ Պոմպեոյին

Lragir.am-ը գրում է.  Ըստ տեղեկությունների, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: ԱՄՆ Պետքարտուղարությունից ռուսական ՏԱՍՍ-ին հրաժարվել են մեկնաբանել այդ փաստը: Եթե այն կայանա, հնարավո՞ր է գնահատել հրադադարի երրորդ՝ ամերիկյան փորձ կամ միջնորդություն: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի, իսկ 18-ին էլ Ֆրանսիայի նախաձեռնությամբ փորձերը Անկարան ու Բաքուն տապալեցին:

Հոկտեմբերի 9-ի փորձից հետո ռուսական պրոպագանդան հրապարակ բերեց ինքնավստահ «թեզը»՝ չլսեցին Լավրովին, կլսեն Շոյգուին: Շոյգուին էլ չլսեցին: Ավելին, Շոյգուն խոսեց անգամ Թուրքիայի պաշտպանության նախարար Աքարի հետ, որը հենց ռուսական փորձագիտական շրջանակների հավաստիացմամբ իրեն պահել էր բավական հանդուգն: Դրա մասին հնարավոր էր եզրակացնել նաեւ թուրքական կողմի հաղորդագրությունից, ի տարբերություն ռուսական սուղ պաշտոնական գրության:

Թերեւս Աքարի այդ պահվածքից հետո ռուսական կողմը որոշեց Կոմերսանտի միջոցով հանրայնացնել պատերազմում Թուրքիայի մասնակցության հետախուզական տվյալներ, թե որքան մարդ է ներգրավված, որքան տեխնիկա, ինչպես: Այդ տվյալներում նշվում էր նաեւ, որ հենց Աքարն է սեպտեմբերի 27-ին ժամանել Բաքու եւ ղեկավարել ադրբեջանական գրոհը:

Ակնառու էր, որ ռուսական տվյալների այդ հանրայնացման նպատակը Անկարային ցույց տալն էր, որ Մոսկվան հետեւում է եւ տեղեկացված է, իսկ դա թերեւս նշանակում է, որ այդ տվյալները կարող են նաեւ աշխատել Թուրքիայի դեմ: Բայց Անկարային փաստացի դա էլ չի կանգնեցնում եւ ինչպես Լավրովին, այնպես էլ Շոյգուին թուրքերը չեն լսում:

Կլսե՞ն Պոմպեոյին, որը հոկտեմբերի 12-ից որոշակի աշխուժություն է ցուցաբերում պատերազմի վերաբերյալ հայտարարություններում, Թուրքիայի մասնակցության մասին է խոսել, հայտարարել, որ կոչ են անում չանել դա եւ հույս հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանական գրոհներից, մինչ հետո կողմերը կնստեն բանակցության:

 

 

Դեռ այդ առիթով ենթադրեցի, թե արդյո՞ք Պոմպեոն ինչ որ ժամանակ է ակնկալում հայերից, մինչ ԱՄՆ-ն որեւէ նախաձեռնություն հանդես կբերի: Մինչ այդ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկեց հրադադարի եւ վերահսկման մեխանիզմների հարցը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ: Պարզ չէ, թե ՄԱԿ ԱԽ ինչ եզրահանգման է եկել, սակայն դրանից առաջ հայտնի դարձավ, որ թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը, թե Բաքվի ղեկավար Ալիեւը պատրաստ են Մոսկվայում հանդիպելու Պուտինի առաջարկին:

Լավրովի ու Շոյգուի մոտ չստացվեց Պուտինի նախաձեռնությամբ հրադադարը իրականություն դարձնելը, արդյոք կստացվի Պոմպեոյի մոտ, եւ Ալիեւը Մոսկվա կգնա ավելի շուտ Թրամփից ու Պուտինից, քան Էրդողանից կախված:

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»
website by Sargssyan