Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ թիկունքային աշխատանքներում պետք է ներառվեն ինչպես ենթակառուցվածքների գործուն վիճակի ապահովման, սննդի ժամանակին մատակարարման, թոշակ-աշխատավարձերի վճարման, այնպես էլ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր տեղափոխված ԱՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման հարցերը: «Երևանում կձևավորվի է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր:

Շտաբի նպատակն է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր ընտանիքների սոցիալական խնդիրներով զբաղվելն ու նրանց առաջնահերթ խնդիրները հոգալը: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար»,- խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է նախագահը և ընդգծել, որ, անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:

Անդրադառնալով ռազմաճակատում ստեղծված իրավիճակին՝ նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: «Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները:

Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»,- շեշտել է նախագահ Հարությունյանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կառավարման տարբեր օղակներում փոխգործակցված աշխատանքների հետ կապված այլ հարցեր:

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля
website by Sargssyan