Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից

Հունաստանի ծովային ուժերը տագնապի նարնջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայանած ռազմանավերին եւ հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուրքիայի կողմից թշնամական հնարավոր գործողությունների:

Հունաստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին ու նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները: Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն այստեղ առաջին անգամ այստեղ ուղարկվելուց հետո երկու երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջեւ:

ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն 14 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, թուրքական որեւէ նավ այսքան չէր մոտեցել հունական որեւէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավերերի ու սուզանավերի վերահսկողության ներքո:

 

Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ:

Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որեւէ ոտնահարում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի:

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները:

Աթենքը ներկայումս փորձում է համոզել Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաեւ կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան ու մի քանի այլ երկրներ:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan