Մերօրյա հերոսները. շուրջ 60 զինծառայողներ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի

Արդյունավետ հակահարձակողական գործողությունների, հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան ոչնչացնելու, թշնամական դիրքեր գրավելու համար մայոր Սամվել Սերժիկի Հարությունյանը, կապիտան Իշխան Արամի Կարապետյանը, ավագ լեյտենանտներ Արմեն Գրիգորիի Սարգսյանն ու Մոնթե Խաչատուրի Գրիգորյանը և լեյտենանտ Նոյ Արթուրի Սողոմոնյանը հրամանատարության կողմից ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Նույն կարգի պետական պարգևների են ներկայացվել նաև փոխգնդապետ Սուրեն Սլավիկի Ավագյանը, փոխգնդապետ Միքայել Գրիգորիի Ավանեսյանը, կապիտան Վալերի Էդիկի Կազարյանը, շարքային Արտյոմ Շիրակի Սմոյանը, շարքային Դավիթ Վարդանի Կարապետյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Կամո Միքայելի Սահակյանն ու սերժանտ-պայմանագրային Թաթուլ Արտյոմի Ղայամյանը, շարքային Վազգեն Արմենի Մնեյանը, ավագ լեյտենանտ Տիգրան Զորիկի Հակոբյանը, շարքայիններ Վահան Արտյոմի Առաքելյանը, Ժորա Մելիքսեթի Ավդալյանը, Արթուր Մխիթարի Վարդանյանը, Գևորգ Անդրանիկի Մարտիրոսյանը, Արայիկ Սամվելի Դավթյանը, սերժանտ-պայմանագրային Ավո Արարատի Փարամազյանը, կրտսեր սերժանտ Մարտուն Ստեփանի Կարապետյանը, շարքային Սմբատ Անդրանիկի Ստեփանյանը, պահեստազորային Էրիկ Էմիլի Միրզաբեկյանը, պահեստազորի կապիտան Արարատ Ստեփանի Վարդանյանը, կրտսեր սերժանտ Ալեքսեյ Լևոնի Եսայանը, կապիտաններ Անտոն Բենիկի Գրիգորյանն ու Հարություն Գեղամի Հակոբյանը, շարքայիններ Արամ Սամվելի Երիցյանը, Սերգեյ Անդրանիկի Մալխասյանը, Յուրի Արսենի Ջհանգիրյանը, Հրաչյա Գագիկի Հախվերդյանը, Արսեն Համլետի Գրիգորյանը, Վիլեն Սարգիսի Բալայանը, Հակոբ Էդուարդի Հարությունյանը, շարքային-պայմանագրային Վոլոդյա Աբրիկի Յուզբաշյանը, պահեստազորայիններ Արմեն Արթուրի Հակոբյանը, Յուրա Նորիկի Գասպարյանը, Գագիկ Կամոյի Մուսայելյանը, Ալեն Վլադիմիրի Բարսեղյանը, Լորենց Կամոյի Բալայանը, Շիրազ Աշոտի Ուլուբաբյանը, Իգոր Զորիկի Բաբայանը, կապիտան Հարութ Էռնիկի Աբրահամյանը, ավագ-պայմանագրային Վրեժ Լավրիկի Բաբայանը, կրտսեր հրամանատարներ Էդգար Յաշայի Պողոսյանը /պահեստազորային/, Մհեր Կարենի Հայրապետյանը, Վռամ Պողոսի Բախշյանը, Մհեր Ռոբերտի Սահակյանը, Նելսոն Հրանտիկի Վարդանյանը, Արամայիս Արմենի Շահիջանյանը, Արտաշես Գառնիկի Մահտեսյանը, Տարոն Գուրգենի Համբարձումյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Էռնիկի Բաղդասարյանը, լեյտենանտ Հրանտ Արտիկի Մեհրաբյանը, կապիտան Արմեն Գարիկի Խանազարյանը, ավագ լեյտենանտ Տիգրան Դավիթի Ահարոնյանը: Դրսևորելով անհատական ու կոլեկտիվ պատրաստության գերազանց մակարդակ, անսահման նվիրվածություն հայրենիքին, տղաները տարբեր ուղղություններում դիմել են հակահարձակողական գործողությունների, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ և մեծ քանակությամբ սպառազինություն, գրավել հակառակորդի դիրքեր, բարելավել յուրային ուժերի մարտավարական առավելության մակարդակը:

Փառք մեր հերոս տղաներին:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan