Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին

Արցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում: Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսեւորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել: Թուրքիան բացահայտ ղեկավարում է այդ պետությունը, ավելին՝ արդեն բացառապես վերջինս է արձագանքում Ադրբեջանին ուղղված միջազգային հարցադրումներին եւ կոչերին: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը` որպես սուվերեն պետություն, դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից, հայոց բանակը ռազմաճակատում կերտում է սեփական հաղթանակը ազերի, թուրք եւ իսլամիստ-ահաբեկչական ուժերի դեմ՝ սեփական բազուկներով կերտելով իր պատմության հերթական ոսկե էջը:

Ռուսական «Коммерсантъ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Թերթի աղբյուրների համաձայն` վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիվորեն սադրել է Բաքվին` ռազմական գործողություններ սանձազերծելու՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական և դիվանագիտական, հետախուզական և ռազմա-տեխնիկական աջակցություն: Հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թվով խմբավորումներ, որոնք էլ միտված են եղել կոորդինացնող և ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակողական գործողությունը ծրագրելու և իրականացնելու մեջ: Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական խումբը Գաբալայի ավիաբազայում, անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին Բաքվի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում»,- նշել են թերթի աղբյուրները: 

Թուրքական դրոշները ծածանվում են Ադրբեջանի պետական հիմնարկների, օրինակ՝ ՍԴ շենքի վրա, ադրբեջանական զրահատեխնիկայի վրա հաճախ Ադրբեջանի դրոշից զատ կարելի է տեսնել նաև Թուրքիայի դրոշը: WarGonzo Telegram-ալիքի` Ստամբուլից աղբյուրները հայտնում են, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին, վերջինս այս պահին փախուստի մեջ է: Սադիկովը, ըստ որոշ տեղեկությունների, ակտիվորեն դեմ էր թուրքական գեներալիտետին այդչափ մեծ գործառույթներ հանձնելուն: 

 

Սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում նույնպես որոշակի դժգոհություն է առաջանում կապված Թուրքիայի գործողությունների հետ: Հարևան երկրում սկսում են հասկանալ, որ Ալիևը դժվար թե նվաճի Արցախը, իսկ Էրդողանը արդեն իսկ նվաճել է Ադրբեջանը: Եվ այսօր նրա հիմնական նպատակը Հայաստանի հաշվին Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանի ստեղծումն է, որից հետո օրակարգ կբերվի մեկ ազգ-մեկ պետություն կոնցեպտը և Ադրբեջանը որպես սուվերեն պետություն կդադարի գոյություն ունենալ: Պատահական չէ, որ թուրքական մեջլիսը լրջորեն դիտարկում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը, սա ևս մեկ հնարավորություն է Ադրբեջանի օկուպացիան առավել ամբողջական դարձնելու և այս երկրում սեփական ռազմական ներկայությունը ամրապնդելու համար:

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan