ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հարգելի՛ հայրենակիցներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում,  իբր զբոսաշրջության նպատակով,  նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ:

Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանա­տիպ այլ հարթակներում պատվեր կատարող­ները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութե­րը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապա­տեղեկատվու­թյուն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով:

Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար:

ԱԱԾ

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan