Թուրքիան Ադրբեջանին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար. «Փաստ»

«Արցախում ընթացող պատեազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։


Ըստ էության, այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր, որին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար։ Մյուս առանցքային գործոններից մեկը Մինսկի խմբի համանախագահության մեջ ընդգրկվելու՝ Թուրքիայի վաղեմի մոլուցքն է, ինչը փաստացի շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից։ «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»:

Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից: Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ:

Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan