«Նիկոլ, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով». Տիգրան Աբրահամյան

ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների եւ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։

Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։

Հասկանալի է, որ այս ասուլիսից հետո փորձ կկատարվի իրավական ողջ համակարգն ուղղել Մովսես Հակոբյանի դեմ, սեւ քարոզչություն սկսել եւ այլն, սակայն կան տեղեկություններ, որոնք հերքելը դժվար կլինի։

Երբ մամուլը գրեց այն մասին, որ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, պատերազմի սկզբնական շրջանում գտնվել է ՊԲ հրամանատարի հրամանատարական կետում՝ բունկեռում, որեւէ ձեւով չարձագանքեցի։

Երբ Արցախում պատերազմի օրերին նույն տեղեկատվությունը շրջանառվեց Արցախում՝ կրկին լռեցի, սպասում էի, որ հրապարակային կխոսեին մարդիկ, ովքեր տեղում էին եղել։

Նույն մամուլը գրեց նաեւ, որ Փաշինյանն արգելել է ՊԲ բունկեռում գտնվել նաեւ մեծ հեղինակություն ունեցող եւ պատերազմի պանծալի ճանապարհ անցած գեներալներին։

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում հաստատեց այս տեղեկությունները։

Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով, ինչ նպատակով եւ ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։

Երկրորդ, Մովսես Հակոբյանը պնդում է, որ պատերազմի երրորդ օրը, վարչապետ Փաշինյանը հրաման է տվել զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Հարց, ինչո՞ւ, եւ ինչ նպատակով։ Ընդ որում՝ նա նշում է, որ այդ մասին կա ձայնագրություն։

«Չեն կարող հերքել, որովհետեւ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար եւ գիտեն, որ գալու է ժամանակը եւ այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», նշեց նա։

Վերջինիս խոսքերով, լրահամալրման փոխարեն Արցախ են ուղարկվել կամավորական ջոկատներ, որոնք հանդերձավորման, զենք, զինամթերքի հետ կապված խնդիր են ունեցել՝ ակնարկելով, որ այդ հարցերը պետք է լուծվեին ՀՀ-ում՝ մինչեւ Արցախ գալը, իսկ ՊԲ-ի վրա նման խնդիր չի եղել։

Գեներալ Հակոբյանը նաեւ պարզաբանեց իմ այն հարցադրումը, որն օրեր առաջ արել էի ԱԱԾ-ին՝ կապված Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է։

Հաստատելով այն փաստը, որ այդ ստորաբաժանումը հրամանը չի կատարել, միաժամանակ գեներալը նշեց, որ այդ ստորաբաժանումն իր գործառույթներից ելնելով այլ խնդիրներ լուծելու համար է նախատեսված՝ անուղղակի արդարացնելով նրա պահվածքը այդ իրավիճակում։

Մովսես Հակոբյանը նշեց, որ 2016 թվականից հետո հաստատված գնումների պլանում, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ են արվել եւ այս պատերազմում մեր համար մեծ կարեւորություն ներկայացնող որոշ զինատեսակների գնումը կամ կրճատվել է կամ առհասարակ հանվել է։

Ամենավառ օրինակը՝ ՀՕՊ ՏՈՌ համակարգերի երկու դիվիզիոնների կրճատումն է, որով նախատեսված էր փակելու ՊԲ հարավային եւ հյուսային հատվածը եւ արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, որտեղ այս պատերազմում հսկայական խնդիրներ ունեցանք։

Ի դեպ, հաստատվեց նաեւ մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկություն, ըստ Հակոբյանի՝ ՍՈՒ 30-ները առանց զինամթերքի են եւ անհասկանալի էր Փաշինյանի այն ոգեւորությունը, երբ նշում էր, որ դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ երկնքում։

Նրա խոսքերով, ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Հարց, ինչո՞ւ են ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել կամ այսքան ժամանակ գտնվել առանց զինամթերքի։

Ընդ որում՝ գեներալը նաեւ նշում է, որ ՀՕՊ Օսա-ԱԿ-ների գնումը համարել է սխալ ու ժամանակին այդ մասին զեկուցել՝ հաշվի առնելով դրա պահեստամասերի եւ հրթիռների հետ կապված մեծ խնդիրներ կան, այլեւս չեն արտադրվում։

ԳՇ նախկին պետը նաեւ նշեց, որ վերջին երկու տարում մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՊՆ եւ ԳՇ հաստիքացուցակները գրեթե կրկնապատկվել են, իսկ զորամասային օղակը՝ կրճատվել․ «Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից»։

Հարց, ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը եւ ինչ խնդիր կատարելու համար է ավելացվել ՊՆ եւ ԳՇ վարչական մասի համար նախատեսված հաստիքները։

Ի դեպ, պարզվեց, որ Մովսես Հակոբյանին մեկուսացնելու եւ Արցախ գնալը չթույլատրելու համար նույնիսկ կեղծ կորոնավիրուսի պատասխան է տրվել, ինչը հետագայում այլ բուժհաստատությունում հերքվել է

Մովսես Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի օրերին տարվող տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ հանրությանը իրադրության հետ կապված սուտ տեղեկություններ են տրամադրվել»։

 

 

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia
website by Sargssyan