Փաշինյանական սեփական կետի և իրականության միջև գոյացած անդունդի հետքերով

Նախկինում բազմիցս տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ հուշել և ակնարկել են, որ Արցախի հարցն օր-օրի վտանգելուց բացի վտանգի տակ է նաև Արցախի Հանրապետությունը, բայց, փաստորեն, Հայաստանի իշխանությունները գնացին ոչ թե այդ զգուշացումները որպես՝ ի գիտություն ընդունելու, այլ՝ բացառման և Արցախի ու Հայաստանի ինքնակործանման ճանապարհով: Փաշինյանը թեև բանակցությունները որոշել էր սկսել իր սեփական կետից, բայց, փաստորեն այդ կետը, մեծ հաշվով այդպես էլ չգտնվեց: Եվ, Փաշինյանի կոչերը, թե Ադրբեջանական կողմը ևս կառուցողական է տրամադրված, մեղմ ասած՝ սխալ էր: Սխալ էին նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից առաջ քաշված թեզերը: Սեփական երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված և դպրոցական նստարանից մինչև անվերջություն հայատյացություն ներարկող հակառակորդ պետության առաջնորդն ինչքան էլ որ, Փաշինյանի կարծիքով՝ կրթված լիներ, միևնույն է, դա չէր նշանակում, որ վստահելի էր և Փաշինյանի՝ սեփական կետից սկսված բանակցություններն ընդունելու դիրքորոշում կարող էր ունենալ: Թե՛ Փաշինյանի, և թե՛ նրա կնոջ անտրամաբանական հայտարարությունները չէին կարող նոր բանակցությունների սեփական կետ դառնալ, քանի որ դրանք մեծ հաշվով ուղղված էին սեփական երկրի ու ժողովրդի դեմ, ոչ թե հանուն բոլորի համերաշխության և բարեկեցության:

2020-ի հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանին սկսված թեժ մարտերը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամենաթեժն էին, որը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեռևս ամիսներ առաջ վերափոխված հռետորաբանության ուղիղ արտահայտությունն էր: «Ադրբեջանի մոտ մեծացել էր առավելապաշտական զգացումը, որն ուղեկցվում էր անպատժելիության զգացումով: Միևնույն ժամանակ բանակցային ցայտնոտն ու քաոսը, իրար հետ կապ չունեցող տարաբնույթ հայտարարությունները իր ծրագրերը մտքից բերելու օրակարգ և փորձելու կյանքի կոչել»,- տավուշյան դեպքերի մասին տեսակետ է հայտնել վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Տավուշյան դեպքերց հետո արդեն Թուրքիան ակսեց խոսել Արդբեջանին բացահայտ աջակցություն ցուցաբերելու մասին, որը շարունակվեց նաև Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի տեսքով, իսկ հայկական կողմը Ռուսաստանի հետ շփումներում բավարարվեց միայն արտգործնախարարների մակարդակով իրականացված հեռախոսազրույցով: Դրան հաջորդեցին թուրք-ադրբեջանական նախիջևանյան համատեղ զորավարժությունները, որը խոսում էր թուրքական ռազմաքաղաքական ներկայության մասին՝ Հարավային Կովկասում: Այդ օրերին քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս ամենը վկայում է աշխարհաքաղաքական մեծագույն փոփխության մասին: Ավելին՝ Թուրքիայի ղեկավարությունը արդեն իսկ հայտարարել էր, որ պատրաստ է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Բայց հայկական իշխանություններն այդպես էլ հաշվի չառան, ո՛չ թուրքական կողմի հայտարարությունները, ո՛չ էլ Ալիևի՝ Շուշիում թեյ խմելու և մինչև Երևան հասնելու մասին հայտարարությունների խորությունը:

Ու, թեև վերջին 20 տարիների ընթացքում հայկական կողմից հաջողվում էր դիրքավորվել որպես կառուցողական կողմ և բանակցությունների ժամանակ առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց ժողովրդի բողոքի ալիքի վրա իշխանափոխության արդյունքում Հայաստանի ղեկավարության ղեկը ստանձնած Փաշինյանը, որը որոշել էր բանակցությունները սեփական կետից սկսել, հայտարարեց, որ առանց Արցախի ղեկավարության որևէ որոշում չի կայացնի: Ու թեև Արցախի իշխանություններին բանակցային կողմ ներգրավելու ցանկությունը միշտ է եղել, բայց, ըստ վերլուծաբան Բեքարյանի, դրան հնարավոր կլիներ հասնել քայլերի մանրակրկիտ հաշվարկի արդյունքում միայն, որը նոր իշխանությունները չէր կարողանում իրականացնել: Ավելին օր-օրի հեռանում էր բանակցային ձևաչափից: Ավելին՝ Փաշինյանը սկսեց նոր թեզեր հնչեցնել, թե՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ: Փաստորեն, Փաշինյանի սեփական կետի փնտրտուքի այս հանգրվանը ևս պոպուլիստական էր, որը ևս մեկ քայլով Հայաստանին հեռացրեց բանակցային գործընթացից՝ մոտեցնելով ռազմական գործողությունների հնարավորությանը: Փաշինյանական Հայաստանի մասին ավելի մանրանասն ներկայացված է «Հայրենիք զարգացման հիմնադրամի» օժանդակությամբ իրականացված լրագրողական հետաքննության շրջանակներում, որն առաջին անգամ հեռարձակվել է դեռևս սեպտեմբերի 4-ին, որը ներկայացված է ստորև:

 

 

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan