Չե՞ք հասկանում, որ սա վերջն է, որ շուտով Հայաստան չի լինի. Վլադիմիր Գասպարյան

Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ավելացնեմ՝ այս պարզ ճշմարտությունը չհասկացող ժողովուրդն ավելի վատն է, քան իր վատ իշխանությունը։

Մեր վերջին օրերին հետևողն ապշում է՝ լա՞վ, մտածելու ունակությունը կորցրել եք, մարդի՞կ, ինքնապահպանման բնա՞զդն էլ եք կորցրել։ Չե՞ք հասկանում, որ Արցախը տալով՝ չավարտվեց այս ողբերգությունը։ Գորիս-Կապան ճանապարհն արդեն փաստացի անանցանելի է, որովհետև մի զգալի մասն ադրբեջանցու տարածքով է անցնում։ Վաղը կկորցնենք Մեղրին, մյուս օրը՝ Վարդենիսը...

Հայաստանը կորցնում է պետականությունը։ Չկա մեկը, ով որպես պետության մարդ կխոսի մյուս պետությունների մարդկանց հետ։ Երկրի ներսում անիշխանություն ու անարխիա է, երկրից դուրս մեր հարցերը լուծում են առանց մեզ։ Իսկ այստեղ մեծամասնությունն անտարբեր է, զբաղված է «իմ ու քո» անելով, սև ու սպիտակ ջոկելով, հին ու նոր պարզաբանումներով։ Չե՞ք հասկանում, որ սա վերջն է, որ շուտով Հայաստան չի լինի։

Այդպես կորցրինք Արևմտյան Հայաստանը։ Այդպես կորցրինք Արևելյան Հայաստանի կեսն անցած դարի սկզբին։ Այդպես երեկ կորցրինք Արցախը։ Մարդի΄կ, հիմա էլ այս մի բուռն ենք կորցնում, որովհետև գորշ ամբոխն անտարբերությունն իրեն աստված է կարգել, իսկ կուրությունը՝ ապրելու ձև։ Թե՞ երեսուն տարի այս պահն եք երազել, որ ազատվեք պետականությունից՝ որոշում կայացնելու, պատասխանատվություն վերցնելու, արժանապատիվ ապրելու հոգսից։

Եթե դա է ձեր ուզածը, հիշեք՝ չլինի Հայաստան պետությունը՝ ձեզնից ապրելու իրավունքն էլ կխլվի։ Որովհետև երկիրն իրենց կուշտ անտարբերությանը զոհած մարդիկ ոչ միայն իրենց կամքով ապրելու, այլև իրենց կամքով մեռնելու իրավունք չունե’ն։ Եվ ձեր այդ վիճակին, անհարգելի անտարբերնե’ր, մի քայլ է մնացել։

Ուշքի΄ եկեք»։

ավելին

Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից
website by Sargssyan