Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. Ինչ կար Հադրութում ` 99 տոկոսով մնացել է այնտեղ

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութում մինչև պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի և բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը և այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք և հետ վերադարձնենք տներ»։

Սավադյանը տեղեկացրել է, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասաց, որ ինքն այս պահին Երևանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։

«Այս պահին այն ընտանիքները, ովքեր ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ և Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երևի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»։
Սավադյանն ասաց, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը ևս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարևորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշեց, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.
«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Ըստ Սավադյանի՝ պատերազմի օրերին, դեռևս հոկտեմբերի 7-ին կասկածում էին, որ պատերազմի ավարտը Հադրութի համար կարող է վատ ավարտ ունենալ։ Հասցրել են բնակիչներին համոզել, որպեսզի իրենք դուրս գան։

«Ամենակարևոր գործը, որ հասցրել ենք անել 99.9 տոկոսով՝ բնակիչների տարհանման աշխատանքն է։ Մինչև վերջ էլ հույս ունեինք, որ չի լինի նման բան, դրա համար չենք էլ մտածել անգամ իրերի դուրսբերման խնդիրների մասին։ Եթե մարդկանց հայտարարեինք, որ նման բան կարող է լինել, խառնաշփոթ կառաջանար և չէինք հասցնի բնակիչներին տարհանել։ Այս մտահոգությունը կար, դրա համար միայն բնակիչներին տարհանեցինք՝ անվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթղթերի մասին ևս չենք հայտարարել, որ խուճապ չլինի։ Մեծ մասն արդեն մինչև ամսի 7-ը դուրս էին եկել՝ մնացել էին մոտավոր 500-600 բնակիչ և նրանցից շատերը չեն հասցրել իրեր վերցնել։

Մարդիկ անգամ գումարներ են թողել այնտեղ՝ հույս ունենալով, որ կվերադառնան»,- ասել է Հադրութի քաղաքապետը։

ավելին

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank
website by Sargssyan