Գլխագրեր
13:35 Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ հայախոս թուրք-ադրբեջքնցիներ են հայտնվել, նարնք պաշտպանում են դավաճան նիկոլին. Արսեն Բաբայան 19:43 Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք 18:54 Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով 19:18 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ` Երևանում19:34 ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը18:49 Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը20:22 Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումներն արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի․ անվերապահորեն սատարում ենք ՀՀ և ԱՀ Զինված ուժերին․ Արթուր Վանեցյան13:28 Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին 10:23 Ինչո՞ւ է Հովհաննիսյանը մանիպուլացնում իրականությունը00:31 «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին

Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին հող հանձնող, որովհետև գիտեին, որ այդ ամեն ինչը իրենց գլխին էր կոտրվելու»։

«Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, ինքը պարտված ղեկավար է և պետք է հեռանա։ Այսքանից հետո իրենք խոսելու տեղ ունե՞ն։ Մադրիդյան սկզբունքները մի կողմ էր դնում, Նիկոլ Փաշինայնը Ալիևից էր իմանում բանակցային պրոցեսի բովանդակությունը։ Զրոյական կետից սկսելը սրան հանգեցրեց, հայտարարեց, որ  «Արցախը Հայաստան է և վերջ», դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ հարուցեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ էր տալիս, որ շրջապատը փոխի, ճիշտ ընկերներ չի ձեռք բերել Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի նախագահին, որ արարողակարգով նախատեսված էր, չէր դիմավորում, իր թիմն էլ ֆեյսբուքում հիանում էր։ Գնում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման, ասում էր՝ Դուք պետք է մեր սուվերենիտետը հարգեք, ինքն էր ասում՝ հպարտ քաղաքականություն պետք է վարենք, ոչ թե վիզը ծուռ, հիմա ինքն է Ալիևի առաջ վիզը ծռում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացվեր, որոշել էին, որ դա որպես արդյունք պետք է ներկայացնեն, իսկ նախկին իշխանություններն էլ  շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Սակայն, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և իրենք եկան իշխանության, իրենց սկսեցին անվանել հող հանձնող։

«Դատարկախոսությամբ զբաղվելու փոխարեն սույն տիկինը ճիշտ կանի լռի և հայտարարի իր քաղաքական առաջնորդի քաղաքականության և պետական կառավարման համար այլևս անպիտան լինելու հանգամանքը։ Նախ՝ էդ յոթ շրջանը, եթե մենք տալիս էիք, Ալիևը չէր վերցնո՞ւմ, երկրորդը՝ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը չորս օրում կանգնեցվել է՝ Ալիևը խնդրել է, դրանից հետո, եթե նման կոնսենսուս կար՝ էդ ինչպե՞ս է 2016թ.-ի հոկտեմբերին Ալիևը Կառավարության նիստում հայտարարում, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը, այստեղ են ասել՝ մտածիր, հետո խոսիր: Երրորդ՝ եթե նույնիսկ 7 շրջան է, Նիկոլ Փաշինյանը 7 շրջան չի տվել, այլ անտեսելով ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հաղորդումները, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հոկտեմբերի 20-ի առաջարկը, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը, և Շուշին մնում է մեզ, անտեսել է և դրա արդյունքում էլ համ 7 շրջան է տվել, համ Շուշին, համ Հադրութը, տվել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու գյուղերից, մոտ 5000 զոհ են տվել, մոտ 10 000  էլ վիրավոր են տվել, ինչը ինչի հետ են համեմատում», - նշեց  ՀՀԿ խոսնակը։

Գնահատելով իրավիճակը, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հողատու, այլև կապիտուլյացիա ստորագրած վարչապետ։ «Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր զոհերն անձամբ իր խղճին են, որովհետև ՌԴ նախագահն առաջարկել էր, որ հրադադար կնքվի, Ալիևին համոզել էր, բայց նա չհամաձայնեց», - նկատեց նա։ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ առանց 3 մլն վարչապետի հետ քննարկման, ոչ մի հարց չի լուծելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Նախկինները հող են պահել, նախկինները թուրքին ծնկի են բերել, իսկ իրենք թուրքի առաջ վիզ են ծռել, Ալիևին քարտ-բլանշ են տվել, որ իր հետ նման կերպ խոսի, ու էդքանից հետո իրենք ուզում են գնալ  բանակցել,  ինչի՞ շուրջ բանակցեն։ Լենա Նազարյանը էդ ինչի՞ չի ասում, որ Մեղրիի մասին խոսք չկա, իրենք գետինը պետք է մտնեն, իր ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին հերքում, սուտասան է հանում, ինքը կանգնեց, ասաց՝ Շուշիի հարցը միշտ եղել է, իսկ ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասաց, որ նման բան չկա, ՌԴ նախագահը ևս ասաց, որ Շուշիի հարցը առաջացել է պատերազմի ժամանակ, թող մանիպուլյացիա չանեն, կոնկրետ դրա մասին խոսեն, էնպես են խոսում, ոնց որ միայն 7 շրջաններն են տվել։ Եթե տեսականորեն էլ նայեք, որ 7 շրջանների թեմա եղել է, Շուշիի ու Հադրութի թեմա եղե՞լ է, 50 մլրդ Հայաստանի վզին դնելու թեմա եղե՞լ է, Մեղրիի ճանապարհի թեմա եղե՞լ է, բա սուվերենությունից են խոսում», - նշեց նա։

Շարմազանովը Լենա Նազարյանին առաջարկեց Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին մտածել։

«Դիվանագիտական բոլոր ձեռքբերումները Դուշանբեի վերելակում ի չիք արվեցին։ Հիմա էլ Ալիևը հարցազրույցներ է տալիս, ու ասում՝ մեզ ավելի ձեռնտու է՝ Նիկոլը լինի իշխանության, քան ազգայնական ուժերը, իհարկե, իրեն ձեռնտու կլինի, որ Նիկոլը լինի, որովհետև կարող է Զանգեզուրն էլ վերցնի, ինչ ասի Նիկոլին, պիտի անի»,- եզրափակեց նա։

Լրահոս
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարզապես ես չկարողացա համակերպվել մահվան հետ ու մի կերպ ուժ գտա բժշկի ձեռքը բռնելու. «Ես ողջ եմ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր եղբոր անակնկալը՝ քրոջ հարսանիքին Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է /Տեսանյութ/ Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Մոսկվայում 45 չվերթ է հետաձգվել և չեղարկվել 2021-ի 6 ամենաթրենդային սանրվածքները` ամենանորաձև աղջիկների համար Մահացել է Պետդումայի պատգամավորը Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը. ՖՈՏՈ Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարին Կարսում զորավարժություններ կանցկացնենԲացшռիկ՝ չցուցшդրված տեսшնյութ․ Ջալալ Հարпւթյունյանին ԱԹՍ-ով հարվшծելու պահը Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես Բաց և փակ տարածքներում հանդիսություններ իրականացնելու սահմանափակումները հանվել են Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք. մահացել է 6 մարդ Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը «Ղարաբաղի զարգացման ծրագիր» առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան Որ դեպքում է քաղաքացին ազատվում զինվորական ծառայությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով. եղանակը Հայաստանում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը...Մեկ օրում ավելի քան 177 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները Այսօր հունվարի 17-ն է․ օրվա պատմական նշանակությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է հանձնել գերեվարված գյուղացուն Ես ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան. ՖՈՏՈ ՊՆ փոխնախարար է նշանակվել ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Սուրեն Սահակյանը Արարատ Միրզոյանը կկալանավորվի՞ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ չէ. ԱԱԾ-ն հատարարություն է տարածել Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ ԾառուկյանՆոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանում կա երկու իրականություն. Իվետա ՏոնոյանՄոսկվայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ է հետաձգվել Քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Արգիշտի Քյարամյանը պայմանավորվածություն է խախտել. Արթուր Վանեցյանի կանխատեսումն իրականացել է Ինչպե՞ս է ստացվել, որ Աշոտ Փաշինյանը ռազմական դրության պայմաններում հատել է պետական սահմանը Աննա Հակոբյանն ասել է՝ ոչ մի նահանջ, պետք լինի հազար զոհ էլ կտանք ... Պատերազմի ժամանակ փախած զորամասի հրամանատարը նշանակվել է դիվիզիայի շտաբի պետ Գերմանիայում ընտրել են Անգելա Մերկելի իրավահաջորդին Մեդվեդևը հայտարարել է՝ ինչ է սպասում Բայդենի վարչակազմից Անգլիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռունին ավարտեց կարիերան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին Հայազգի երիտասարդը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապարատում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ Արայիկ Հարությունյանը Մեհրիբանին Աննա Հակոբյանի կողմից Շուշի հրավիրելը դիվանագիտական հաղթանակ էր համարում Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում