ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առանձին փուլերում եղել է տեղեկատվության արտահոսք». Պեգովը խոսել է ԼՂ-ում հայկական կողմի պարտության հնարավոր պատճառների մասին

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:

Խոսելով հայկական կողմի պարտության հնարավոր պատճառների մասին՝ Պեգովը մասնավորապես ասել է.«Արցախի պաշտպանության բանակը տասնամյակներով պատրաստվում էր այս պատերազմին, քանի որ բոլորն էլ հասկանում էին, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կհարձակվի, հատկապես Տավուշի պատմությունից հետո, երբ հակամարտությունն անմիջականորեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին էր

Պարզ էր, որ Ալիևն ու Էրդողանը կփորձեն ռևանշի հասնել և Ղարաբաղը նրանց համար առաջնահերթ ուղղություն կլիներ: Բայց ըստ իս՝ այստեղ դեր խաղաց երկու գործոն. ոչ այնքան սեփական ուժերի գերագնահատումը, որքան հակառակորդի հնարավորությունների թերագնահատումը` առաջին հերթին տեխնիկական հնարավորությունների: Եվ, երկրորդ, մեղքը թաքցնելու չէ, Երևանում էլ արդեն շատերը գիտեն, որ առանձին փուլերում տեղեկատվության արտահոսք էր եղել, այդ թվում ՀՕՊ համակարգերի տեղակայման կետերի վերաբերյալ, որոնք փաստացիորեն ոչնչացվել էին պատերազմի առաջին օրերին, որը նույնպես ծայրահեղ կարևոր դեր է խաղացել:

Այն, ինչին պատրաստ չէր Արցախը,  եկավ պատերազմի սկսվելուց 20 օր հետո, դա օդի փակելն էր: Այս 2 գործոնը, ըստ իս, որոշիչ, ողբերգական դեր այս տարածաշրջանի համար: Ինչ վերաբերում է տեղում` առաջնագծում, ձեռնարկվող քայլերին, ապա այնտեղ կային հրամանատարներ, ինչպիսին Քյոխն է (Արցախի հերոս հրամանատար Կարեն Ջալավյանը), կային մի շարք հրամանատարներ, որոնք ոչ միայն խիզախորեն կռվում էին, այլ նաև կայծակնային արձագանքում էին, փոքր` 20 հոգանոց խմբերով դիմադրում էին 300-400 հոգանոց խմբերի և դա իրականում այդպես է: Հնարավոր է, որ ինչ-որ տեղ ռեակցիան այնքան էլ օպերատիվ չի եղել, բայց ամեն դեպքում այս պատերազմը հաղթվել է ոչ թե հողի վրա, այլ օդում և տեխնոլոգիաների հաշվին»:  

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների  դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ

 

Ավելին՝ այստեղ

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan