Նախկինների ժամանակ ժողովուրդն ուներ հացի խնդիր, ներկաների օրոք՝ հացի և անվտանգության. Արման Վարդանյան (տեսանյութ)

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մենք պետք է օգտագործենք, որպեսզի մաքրենք այս դաշտը նման շառլատաններից, մարդկանցից, ովքեր եկել և խաբել են այս ժողովրդին»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին:

«Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապացուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին և կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասաց Վարդանյանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան: 

«Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է:  Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուրսը»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:

Վարդանյանի խոսքով`  Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների և նորերի թալանի պատճառով և մինչ օրս դրա համար որևիցե մեկը չի պատժվել:

«Իհարկե, և՛ այնտեղ, և՛ այնտեղ կան նորմալ մարդիկ, բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան
website by Sargssyan