«Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին». Լևոն Մնացականյան

«Ոչ միայն Շուշին, այլև ողջ Արցախը և ՀՀ-ից հանձնվող տարածքներն Ադրբեջանին են ծախվել Նիկոլ-Ալիև դավադրության արդյունքում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը:

Նա նշեց, որ «Հայրենիք» կուսակցության ջոկատը Շուշիում կռվել է ՊԲ հրամանատարության ներքո. «Դա եղել է հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամսվա սկզբին: Եթե հիշում եք՝ այս ժամանակ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԱԾ տնօրենի հետ Շուշիից ուղերձով էր հանդես եկել, որ թուրքերն արդեն առավելագույնը 5 կիլոմետրի վրա են Շուշիից: Հադրութը զիջվել էր, թուրքերը մոտեցել էին Շուշիին, բայց անգամ այդ պարագայում, եթե բոլոր կողմերից շրջափակվեր Շուշին, միջանցք չբացելու դեպքում հնարավոր չէր մտնել Շուշի: ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, չհանդիսանալով որևէ պետական պաշտոնյա, գտնվել է Արցախում՝ անհասկանալի պատճառներով: Նա հեռացվել էր պաշտոնից, բայց Շուշիում էր: Այնտեղ պատահական հանդիպել է մեր ջոկատի տղաների հետ: Այդ ժամանակ ներկուսակցական հրահանգ կար, և մենք չէինք քննադատում իշխանություններին, մեկ բռունցք դարձած՝ պաշտպանում էինք մեր հայրենիքը: Արգիշտի Քյարամյանը հանդիպել է մեր տղաներին, բայց շատ տարօրինակ զուգադիպությամբ՝ նա Շուշին լքել է ավելի շուտ, քան «Հայրենիք» զորախմբի տղաները: Բոլորին քաջ հայտնի է, որ նա Արցախը լքել է ինկասացիայի մեքենաներով, և ոչ մեկին մինչև հիմա պարզ չէ՝ որտեղ են անհետացել ԿԲ գումարները, որոնք պահվում էին Շուշիում: Եթե ԱԱԾ նախկին տնօրեն հանդիսացող անձը լքում է որևէ տարածք, գոնե կարող էր Շուշիում կռվող մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվելու: Եթե դու կապի մեջ ես ՀՀ քաղաքական ղեկավարության հետ և գոնե ինչ-որ չափով տեղյակ ես, թե ինչ զարգացումներ են սպասվում, գոնե պետք է տեղեկացնեիր այդ ժամանակ Շուշիում գտնվողներին»:

Նրա խոսքով՝ ամենամեծ դավաճանությունը տեղի է ունեցել Շուշիում. «Անգամ մեր սեփական «Իսկանդերն» է ուղղվել Շուշիի վրա: Նոյեմբերի 7-ին ես կապվեցի հարազատներից մեկի հետ, որ գտնվում էր Շուշիի մատույցներում, ուրախության ձայներ էին գալիս, հարցրի՝ ինչ է կատարվում, պատասխանն այն էր, որ Շուշիում մեր տղաները ջարդում են թուրքերին, ամեն ինչ նորմալ է, և փոքրիկ հաղթանակ ենք նշում: Դավադրությունը կայացել է նրանում, որ բոլոր հետաքրքրվողներին ասել են, թե Շուշիում ամեն ինչ նորմալ է, բայց այդ ժամանակ արդեն ադրբեջանցիները գտնվել էին Շուշիում: Տեսանյութերում երևում է, որ հայերը Շուշիից դուրս արդեն կռվում էին Շուշի մտնելու համար»:

Հարցին՝ այդ հասարակ մարդիկ, որ Շուշիից ասել են, թե ամեն ինչ նորմալ է, փոքր հաղթանակ են նշել, ինչո՞ւ են ստել, նա պատասխանեց. «Դա պետական դավաճանության մի մասն է եղել. եղել է նախօրոք պայմանավորվածություն, Շուշին վաճառվել է Ադրբեջանին, և այդ դավաճանական ակտը քողարկելու համար պետք էր ստել: Հասարակ մարդկանց էլ են ասել, որ ստեն, քանի որ Շուշին այն քաղաքն էր, որ եթե համայն հայությունը լսեր, որ Շուշին վտանգված է, բոլորը շարժվելու էին Շուշի: Այդ տակտիկան արդեն կիրառվել էր նույն զորահավաքի ժամանակ, երբ մարդկանց գրանցել էին, ասել էին՝ երբ կարիքը լինի՝ կկանչենք: Մարդկանց նույնիսկ դիրքեր են տարել, բայց հրամանատար չեն ունեցել: Այդ ստելու մարտավարությունը նույն արծրունական «հաղթելու ենք»-ի մասնիկներից է, քանի որ 44 օրվա ընթացքում այդպես էլ չունեցանք ինֆորմացիա, թե իրականում ինչ է կատարվում: Այդ ժամանակ մենք հասարակությանը չտեղեկացրինք, թե ինչ է կատարվում, և դա սխալ էր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan