Եղբայրը արդուկով հարվածել է քրոջ գլխին, կոտրել է ձեռքը, ինչից հետո մկրատով աչքերը հանելու սպառնալիք հնչեցրել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված տղամարդը տարբեր պատճառներով բազմիցս բռնություն է գործադրել քրոջ նկատմամբ, գումարային հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագող վիճաբանությունների:

Մասնավորապես՝ պարզվել է, որ տղամարդը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Երևան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն և քրոջը պատկանող հայրական տունը: Ստացված գումարից 35.000 ԱՄՆ դոլարը եղբայրը փոխանցել է քրոջ անվամբ բացված բանկային հաշվեհամարին, որից վերջինս եղբորը մաս-մաս առձեռն տվել է 25.000 ԱՄՆ դոլար գումար և թույլ տվել եղբորը, որպեսզի վերջինս Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում գտնվող և իրեն պատկանող հողամասի վրա, իր տան հարևանությամբ, տուն կառուցի պայմանով, որ նա փոխվելու է, ալկոհոլ չի օգտագործելու և ապրելու է նորմալ կյանքով:

Սակայն որոշ ժամանակ անց եղբայրը քրոջից սկսել է պահանջել իրեն տալ տան առքուվաճառքից մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարը և Թեղենիքում գտնվող, նույն հողամասում գտնվող և քրոջը պատկանող տունը, ինչը վերջինիս կողմից մերժվել է, որն էլ նրանց միջև տևական ժամանակ դարձել է տարաձայնության պատճառ:

Դեպքի օրը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին, գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, ժամը 00:20-ի սահմաններում եղբայրն այցելել է քրոջը և պահանջել խնդրո առարկա 10.000 ԱՄՆ դոլարը:

Կրկին անգամ մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա՝ սպառնացել մկրատով հանել աչքերը և կտրել ականջները, այնուհետև տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Կարող ենք արդեն այսօր վստահաբար կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan