Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։

Երեկ բանկերում ամերիկյան դոլար կարելի էր ձեռք բերել նվազագույնը 527 դրամով, եվրոյի գինը 648 եւ ավելի է, ռուսական ռուբլու սահմանված նվազագույն փոխարժեքը 7,27 է: Նոյեմբերի սկզբին՝ մինչ պատերազմի ավարտը, դոլար կարելի էր գնել 495 դրամով։ Այսպիսով, հետպատերազմյան այս շրջանում դոլարը թանկացել է նվազագույնը 32 դրամով՝ շուրջ 6,47 տոկոսով։

Տնտեսագիտական հանրությունը դոլարի կտրուկ թանկացումը պայմանավորեց քաղաքացիների շրջանում ապագայի հանդեպ սպասելիքների պակասով, մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի էին վերածում։ Դեկտեմբերին խանութներում պարենային մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, տնտեսագետները պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էին համարում։

Կենտրոնական բանկը հայտարարեց՝ մեկ տոկոսով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5,25 տոկոս, ինչը նշանակում է, որ Կենտրոնական բանկից ավելի բարձր գնով են միջոցներ փոխառվում. այս տոկոսադրույքի բարձրացումը գնաճի տեմպերը մեղմելու գործիք է։

Գնաճի միտումները շարունակվում են նաեւ 2021 թվականին։ Կառավարությունն էլ ընդգծում է՝ գրանցված գնաճն ավելի ցածր է եղել, քան տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքիայում եւ Իրանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ավելին՝ այստեղ

Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան
website by Sargssyan