Անգլիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռունին ավարտեց կարիերան

2021 թվականի հունվարի 5-ին իր մասնագիտական կարիերան ավարտեց անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը, ով երկրի պատմության մեջ լավագույն հարձակվողներից մեկն է՝ Ուեյն Ռունին: Նա ռեկորդակիր է «Մանչեսթեր Յունայթեդի» թիմում խաղալիս խփած գոլերի թվով (253) և երկրորդը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի թվով (208):

Ռունին իր կարիերան սկսել է «Էվերտոնում», ապա Եվրոպայի չեմպիոնատի վառ ելույթից հետո՝ 2004 թվականին, տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա թիմում խաղացել է 13 տարի՝ դառնալով Անգլիայի հնգակի չեմպիոն, մեկական անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում, ինչպես նաև մի շարք անձնական ձեռքբերումներ հաստատելով ու լիովին ձևավորվելով՝ որպես իր սերնդի ակնառու հարձակվող:

Կարիերայի ավարտին Ռունին վերադարձել է «Էվերտոն», սակայն մեկ տարի անց տեղափոխվել ամերիկյան «Դի Սի Յունայթեդ»: Թիմում մեկ ամբողջական մրցաշրջան խաղալուց հետո, նա վերադարձել է հայրենիք՝ այս անգամ ընդունելով «Դերբի Քաունթիի» առաջարկը, որտեղ մինչ վերջերս խաղացող մարզիչ էր:

Այժմ Ռունին ստորագրել է պայմանագիրը՝ որպես թիմի գլխավոր մարզիչ և հայտարարել իր՝ խաղացողի կարիերան ավարտելու մասին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

 

Ավելին՝ այստեղ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ
website by Sargssyan