Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է ունենա Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդի իր տեսլականն ու չափորոշիչները: Մենք, որպես ազգային-քրիստոնյա կուսակցություն, համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության հաջորդ Վարչապետը պարտադիր պետք է համապատասխանի ներքոնշյալ չափորոշիչներին․
1) Պարտադիր մասնակցություն ունեցած լինի նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած արցախյան (1992-1994թթ.), ապրիլյան (2016 թվականի ապրիլի 2-ից մինչև ապրիլի 15-ը) և 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմներին, կամ էլ այս պատերազմներից գոնե վերջինին (որ պատերազմին, որ վայրում և որ ժամանակահատվածում և ինչ կարգավիճակով է նա մասնակցել):
2) Պետական կառավարման համակարգում նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ունենա(սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև այսօր՝ որևէ ժամանակահատվածում աշխատած լինի պետական կառավարման համակարգում), և երբեք որևէ կապ ունեցած չլինի որևէ չափի կոռուպցիոն գործունեության, և կաշառակերության հետ:
3) Կրողը լինի ազգային արժեքների, այն է՝ լինի ավանդական ընտանիքի արժեքները կրող, լինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր՝ մերժելով բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները:
4) Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգին որպես առարկա դիտարկող արևմուտքի հետ:
Այն անհատն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր չափորոշիչներին, երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու Հայ ազգի Առաջնորդը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
Կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ
website by Sargssyan