Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան

Newsarm.live-ը գրում է.

Նորագույն ամերիկյան ռացիաներով Հայաստանի բանակի դեմ կռվող ԻԼԻՊ-ի զինյալների (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինումը հաստատող նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին հաղորդել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նյութը վերցրել ենք tsargrad.tv կայքից:

- Ես հաստատ գիտեմ, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվել: Շեշտում եմ, որ այդ ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել: Այսինքն, նրանց լիովին աջակցել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն այդ ահաբեկիչների հետ միաբան է եղել,- ասել է Ասրյանը:

Գնդապետն իր ջոկատի հետ կռվել է Մարտունու պաշտպանական շրջանի առաջնագծում: Նա նշել է, որ պատերազմում կռված հայերից շատերի «աչքերը բացվել են» Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի երկրների իրական դերի կապակցությամբ:

- Եթե կարդաք հայոց պատմությունը, կիմանաք, որ նրանք երբեք օգնության չեն հասել: Երբե՛ք: Հայաստանի իշխանությունը սպասում էր, որ Արևմուտքն օգնության կգա: Նրանք խաբվել են: Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ օգտագործել Հայաստանը սեփական ազգային շահերի համար... Ու՞մ դեմ, Ռուսաստանի՛ դեմ: Մենք դա երբե՛ք թույլ չենք տա: Մենք՝ հայո՛ց արծիվներս, դա հիանալիորեն հասկանում ենք և երբեք թույլ չենք տա:

Գնդապետ Ասրյանի թիկունքում ոչ միայն պատերազմն է, այլև պետական և հասարակական աշխատանքի մեծ փորձը: Նա եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Բացի այդ, ինչպես նշեցինք, նա նաև «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կուսակցության նախագահն է:

- Եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չլինեին, պատերազմում ավելի վատ կլիներ: Ռուս խաղաղապահների և իմաստուն ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահի շնորհիվ՝ Արցախի գոնե մի մասը մեզ է մնացել: Եթե Ռուսաստանի Դաշնության աջակցությունը չլիներ, մենք դա էլ կկորցնեինք:

 

Ավելին՝ այստեղ

 

 

Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ Կոստանյան Փաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան Այս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
website by Sargssyan