Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան

Newsarm.live-ը գրում է.

Նորագույն ամերիկյան ռացիաներով Հայաստանի բանակի դեմ կռվող ԻԼԻՊ-ի զինյալների (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինումը հաստատող նոր ապացույցներ են ի հայտ եկել: Այս մասին «Царьград» հեռուստաալիքին հաղորդել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Մայիսի Ասրյանը: Նյութը վերցրել ենք tsargrad.tv կայքից:

- Ես հաստատ գիտեմ, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվել: Շեշտում եմ, որ այդ ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել: Այսինքն, նրանց լիովին աջակցել է ԱՄՆ-ն: ՆԱՏՕ-ն այդ ահաբեկիչների հետ միաբան է եղել,- ասել է Ասրյանը:

Գնդապետն իր ջոկատի հետ կռվել է Մարտունու պաշտպանական շրջանի առաջնագծում: Նա նշել է, որ պատերազմում կռված հայերից շատերի «աչքերը բացվել են» Արցախյան պատերազմում ՆԱՏՕ-ի երկրների իրական դերի կապակցությամբ:

- Եթե կարդաք հայոց պատմությունը, կիմանաք, որ նրանք երբեք օգնության չեն հասել: Երբե՛ք: Հայաստանի իշխանությունը սպասում էր, որ Արևմուտքն օգնության կգա: Նրանք խաբվել են: Արևմուտքը մեկ նպատակ ունի՝ օգտագործել Հայաստանը սեփական ազգային շահերի համար... Ու՞մ դեմ, Ռուսաստանի՛ դեմ: Մենք դա երբե՛ք թույլ չենք տա: Մենք՝ հայո՛ց արծիվներս, դա հիանալիորեն հասկանում ենք և երբեք թույլ չենք տա:

Գնդապետ Ասրյանի թիկունքում ոչ միայն պատերազմն է, այլև պետական և հասարակական աշխատանքի մեծ փորձը: Նա եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Բացի այդ, ինչպես նշեցինք, նա նաև «Հայոց Արծիվներ-Միասնական Հայաստան» կուսակցության նախագահն է:

- Եթե Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չլինեին, պատերազմում ավելի վատ կլիներ: Ռուս խաղաղապահների և իմաստուն ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահի շնորհիվ՝ Արցախի գոնե մի մասը մեզ է մնացել: Եթե Ռուսաստանի Դաշնության աջակցությունը չլիներ, մենք դա էլ կկորցնեինք:

«Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական պետության կազմում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ
website by Sargssyan