Շրջադարձ՝ հայ - ռուսական հարաբերություններում

Այն, որ հայ - ռուսական հարաբերությունները նոր շրջադարձ են թևակոխում, թերևս ակնհայտ է: Փաշինյանական իշխանությունը ոչ միայն չկարողացավ որրևէ ոլորտում հաջողություն արձանագրել, այլև հայ - ռուսական հարաբերությունների վատթարացման այնպիսի աննախադեպ իրավիճակ ստեղծեց, որ ամբողջովին տապալվեց խաղաղության գործընթացը և սկսեց աղետալի պատերազմ՝ արդեն հայտնի հետևանքներով:
 
Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե մեր անվտանգային համակարգում որքան կարևոր է ռուսական բաղադրիչը, և չնայած այդ ամենին իշխանությունների ապաշնորհության պատճառով առ այս պահը այդ հարաբերությունները շարունակում են մնալ ոչ կայուն, սուբերեն հարաբերությունների իսպառ բացակայությամբ:
 
Ռուսաստանյան էլիտան և հայ քաղաքական դաշտը, ըստ էության, սկսել են այդ հարաբերությունների ինքնակարգավորման գործընթաց: Երեկ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան քաղաքական հարաբերությունների տեսանկյունից. նախ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հրապարակեց չափորոշիչներ, որոնց չհամապատասխանելու դեպքում որևէ մեկը չի կարող հավակնել ՀՀ վարչապետի պաշտոնին: Այդ չորս կետերից մեկը, ըստ էության, ամենաառանցքայիններից է՝ ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող ցանկացած անձ նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր պետք է հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և այդ ողջ ընթացքում ոչ մի կապ ունեցած չլինի Հայաստանն ու Հայ ազգին որպես առարկա դիտարկող արևմուտքի հետ:
 
Ասրյանի այս հայտարարությունը անմիջապես արձագանք ստացավ ռուսական մամուլում. ժամեր անց ռուսաստանյան ալիքներից մեկը հրապարակեց հարցազրույց Խաչիկ Ասրյանի հետ, որտեղ առանցքային հայտարարություններից մեկը այդ նույն թեզն էր՝ «Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական դաշինքի կազմում:
 
Ռուսաստանը, ըստ էության, սպառելով Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ ստրատեգիական նորմալ հարաբերություններ հաստատելու բոլոր տեսական հնարավորությունները, ուղիղ դաշնակցային հարաբերություններ է սկսել քաղաքական դաշտի այն հատվածի հետ, ովքեր այժմ իշխանությունների հետ չեն և չեն անդամակցում 17-ի ֆորմատին: Ըստ էության, ձևավորվում է նոր, ռուսամետ դաշինք, որը իր օրհնությունն է ստացել նաև Մոսկվայում:
 
Այս առումով առաջիկայում նոր, երրորդ բևեռի ձևավորման ականատեսը կարող ենք դառնալ:
 
Հովհաննես Պետրոսյան
Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
website by Sargssyan