Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գործընկերներիս հետ այսօր աշխատանքային այցով կրկին Սյունիքում էինք: Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին: Սցենարը հետևյալն էր՝ Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թե թույլ չտալու համար, որ Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց նախատեսված չէր: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տեղի ունեցածն ընդամենը ուղղորդված սադրանք էր, որի դերակատարները իշխանությունների մանիպուլյացիաներին տրված մեր մի քանի հայրենակիցներն էին: Տեղական արտադրության գավառական իշխանիկներներն այնքան հապշտապորեն էին կազմակերպել իշխանությունների պատվիրած բեմականացումը, որ բացի ուղիղ եթերով տեղի ունեցածը հեռարձակող մի քանի սադրիչներից, ուրիշ որևէ մեկը չէր միջամտում այս ներկայացմանը: Եվ ի՞նչ է ստացվում. այսօր առկա հազարավոր խնդիրներին լուծում տալու, հայրենազրկված ու թուրքի քթի տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց մասին մտածելու, երկրի անվտանգությունը պաշտպանելու փոխարեն աթոռից սոսնձվածները զօր ու գիշեր տվայտվում են մեկ մտքի շուրջ՝ ինչպե՞ս խանգարել աշխատող, գործ անող մարդկանց: Իսկ մենք ձեր թեթև ձեռքով այլևս սահմանապահ դարձած Շուռնուխում էինք՝ մարդկանց օգնելու,նրանց հոգսը մեղմելու նպատակով: Եվ վերջում դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս էժանագին բեմադրության հետևում… Մենք աշխատանքային հերթական այցը հաջողությամբ ավարտած վերադառնում էինք Սյունիքից, իսկ Արցախը թուրքին հանձնած ձեր վարչապետը վերջերս անգամ Սյունիք մտնել չկարողացավ, որովհետև արժանապատիվ սյունեցիները թույլ չտվեցին: Մենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք: Գնալու ենք, որովհետև իշխանության անբանության ու ապաշնորհության արդյունքում այնտեղ շատ անելիքներ ունենք: Գնալու ենք, որովհետև մենք մեր հայրենիքում վախենալու ոչինչ չունենք…

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan