«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնի արդյունքների ամփոփում

2021թ. հունվարի 9-20-ը (12 օր) տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին,  որպես  նոր Հույսի և Խաղաղության առհավատչյա:

Հետպատերազմյան իրավաճակի և համավարակի պայմաններում 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ն դարձավ իրականացված առաջին լայնածավալ մշակութային իրադարձությունը:

 16-րդ «Ռոլան» փառատոնի աջակիցներն են՝ Վիշեգրադ միջազգային հիմնադրամը,  Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնը, ՀՀ-ում Ֆրանսիայի Դեսպանությունը, Երևանում Գյոթե կենտրոնը :

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ֆիլմերի առցանց պրեմիերաներ, հատուկ ցուցադրություններ, վեբինարներ, ցուցահանդես-մրցույթներ:

Շուրջ  29 երկրից ստացված 180 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվեցին  62 ֆիլմ 15 երկրից, որոնցից ցուցադրվեցին 46 ֆիլմ, 15 երկրից:

            Ներկայացնում ենք 16-րդ «Ռոլան» փառատոնի շրջանակներում ներկայացված մրցութային և ոչ մրցութային անվանակարգերերի հաղթողներին՝

  1. «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը: «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 13 ֆիլմեր՝  որոնցից հաղթող է ճանաչվել «Աշխարհի ժամանակակից պատմությունները.  մուկն ու կատուն» անիմացիոն ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Չեռնիշևա, Ռուսաստան)
  2. «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը (ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ): «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 6 ֆիլմեր, որոնցից լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել «Անգելի վիշտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆրանսուա Զաիդի, Ֆրանսիա), լավագույն անիմացիոն ֆիլմ՝ «O28» -ը (ռեժիսորներ՝ Օտալիա Կոսսե, Ջեոֆրի Կոլլին, Լուիս Գրարդել, Անտուան Մարչանդ, Ռոբին Մերլե, Ֆաբիան Մեյրան, Ֆրանսիա ):
  3. «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» նոր անվանակարգը (ժյուրի՝ Գավառի մանկատան սաներ): «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ» անվանակարգում ներկայացված էին 9 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Եռակի փորձանք» ֆիլմը (ռեժիսոր` Մարթա Կարվովսկա, Լեհաստան):
  4. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը (ժյուրի՝ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ուսանողներ): «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Ջեքի և Ուպյեն» ֆիլմը (ռեժիսոր՝ Աննեմարի Վան դե Մոնդ, Նիդերլանդներ)։
  5. «Լավագույն Անիմացիոն ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ ավանակարգը (ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ): «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 3 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Ուրֆին Ջյուսը վերադառնում է» ֆիլմը (ռեժիսոր՝ Ֆյոդր Դմիտրիև, Ռուսաստան): «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 9 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Դուստրը» ֆիլմը (ռեժիսոր՝ Դարյա Կասչևա, Չեխիա):
  6. «Լավագույն Խաղարկային ֆիլմ» լիամետրաժ/կարճամետրաժ անվանակարգը՝ (ժյուրի՝ «Այբ» դպրոցի աշակերտներ): «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր 6 ֆիլմ, լավագույնն է ճանաչվել «Տգեղ երեխաների ակումբը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ջոնաթան Էլբերս, Նիդերլանդներ): «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  էր 7 ֆիլմ, հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):
  7. «Գրան Պրի» մրցանակը: «Գրան Պրի» մրցանակին է արժանացել «Իմ փոքրիկ քույրիկը» ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գալիբին, Ռուսաստան):

 

Վեբինարներ (անցկացվել  են 09.01.2021-20.01.2021)

 

Ցուցահանդես-մրցույթներ (օնլայն)՝

 

  1. «Միասին կհաղթահարենք COVID-19-ը» (Հայաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան)

Հաղթողներ՝

  1. Գրան Պրի- Սառա Լյուդվիկովա(Չեխիա)
  2. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Էվելինա Ալեքսանյան
  3. Լավագույն աշխատանք (Չեխիա)-Յան Բերգեր
  4. Լավագույն աշխատանք (Սլովակիա)-Կարին Կոմպանիկովա
  5. Լավագույն աշխատանք (Հունգարիա)-Կաուալաշ Ցիութիա
  6. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Պոլինա Ժիտնիկ
  7. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Գուգա Բոցվաձե

 

  1. «Վիշեգրադի երկրները երեխաների աչքերով» (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա)

Հաղթողներ՝

  1. Գրան Պրի-Կարինե Արշակունի, (Հայաստան)
  2. Լավագույն աշխատանք (Ուկրաինա)-Վերոնիկա Դարագան
  3. Լավագույն աշխատանք (Վրաստան)-Անա Զոիձե
  4. Լավագույն աշխատանք (Հայաստան)-Հերմինե Պողոսյան
  5. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Աննա Ստեփանյան
  6. Հատուկ մրցանակ (Հայաստան)- Նարե Ամիրյան

 

2021թ.-ի հունվարի 12-ին 16-րդ «Ռոլան» ՄՖՄՓ-ի շրջանակներում Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ նշված ցուցահանդես-մրցույթներում ներկայացված հայ երեխաների լավագույն աշխատանքների (օֆլայն) ցուցադրության բացումըՑուցադրությունը կշարունակվի մինչև 30.01.2021 Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային  կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:

 

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ-https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀ, ԵրևանՎարդանանց փակուղի 8                           

Հեռ.: (+374 11) 540 230 (+374 93) 540 230

Փառատոնի նախագահՀայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնի մամլո քարտուղարԿարինե Գրիգորյան

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля
website by Sargssyan