Ինչո՞ւ է աղմկում Բագրատյանը

Պատգամավորի բարձրացրած աղմուկը հասկանալի է: Խորհրդարանում իրեն ասել են, որ իր ղեկավարած հանձնաժողովը լավ չի աշխատում, մարդը պետք է փորձի արդարանալ, պարզ է, բայց ու՞մ միջոցով։ Դե, իհարկե, որեւէ հնչեղ պաշտոնյայի անունը տալով, քաղաքական մանիպուլյացիայի հայտնի հնարք է դա և ուրեմն, Դավիթ Անանյանից ավելի հարմար անուն դժվար էլ գտնվեր այս պարագայում: Եւ ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ շրջանառելով տեղեկատվությունը, թե գիտե՞ք իմ ղեկավարած հանձնաժողովը ուզեցել է աշխատել բայց կառավարության կառույցներից, օրինակ, ՊԵԿ-ի նախկին ղեկավարին կանչել ենք հանձնաժողովի նիստերին, նա չի ներկայացել` շատ հարմար փաստարկ է «ապացուցելու» հանրությանը և ԱԺ իշխող ուժին, որ ոչ թե թերացել է հանձնաժողովն իր գործառույթների կատարման հարցում, այլ ուղղակի զրկված է եղել «գործ» անելուց: Սա պատգամավոր Բագրատյանի մարտավարություն է:

Բայց հարցը մի փոքր ավելի մանրամասն դիտարկելու պարագայում շատ պարզ է դառնում, որ եթե ժամանակին ենթադրենք, իրոք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստին (թեեւ նախկին պաշտոնյան արդեն առիթ ունեցել է հրապարակավ արձագանքելու այս թեմային), ո՞րն էր Անանյանի հրաժարականից հետո առնվազն 7 ամիս տեւողությամբ հարցի առնչությամբ որեւէ անգամ ՊԵԿ կառույցին չդիմելու հանձնաժողովի շարժառիթը։ Այսինքն, Բագրատյանի նպատակը բացառապես եղել է Դավիթ Անանյանին ԱԺ կանչե՞լը, թե ՊԵԿ նախագահի հետ որեւէ հարցի առնչությամբ քննարկում ունենալը։ Առնվազն տարօրինակ է սա, համաձայնեք: Չէ՞ որ ՊԵԿ –ը Անանյանից հետո 7 ամիս շարունակ արդեն այլ ղեկավար ունի և կառույցը բաց է բոլոր քննարկումների համար: Եթե իրոք կար աշխատելու ցանկություն՝ ինչու՞ այս ընթացքում պատգամավորը կամ նրա ղեկավարած հանձնաժողովը չի դիմել ՊԵԿ –ին մասնագետ հրավիրելու առաջարկով և այդչափ «կարեւոր» խնդրի քննարկումը կազմակերպելու համար: Անհասկանալի է առնվազն այս մոտեցումը, որը չի կարելի բնութագրել ոչ այլ կերպ, քան անգործություն հանձնաժողովի կողմից: Անանյանի հետ չկայացած հանդիպումը չի կարող դիտարկվել որպես հանձնաժողովի փրկության օղակ, սա շատ կարեւոր է, որ հանրությունն ընկալի:

Անանյանի գնալով ՊԵԿ –ը չի փակվել, ամենեւին, կառույցը շարունակում է ակտիվ գործունեությունը և թերեւս ամենաաշխատունակ կառույցներից մեկն է այսօր, եթե ոչ միակն այս կառավարությունում: Պատգամավորի` հանրությանը ենթադրյալ ապացույցներ, հեռախոսային զանգերի ժամանակացույցի կամ գրավոր հարցման հրավերի տեսքով ներկայացնելու քայլերն անհեթեթ են, քանի որ Անանյան Դավիթը հրապարակավ նշել է, որ պատգամավոր Բագրատյանի հետ հեռախոսազրույց չի ունեցել, անձամբ տեղյակ չի եղել նման հրավերից: Մյուս կողմից էլ, հանրության հիշողությունը թարմ է և առնվազն ծիծաղելի է մտածել, որ Անանյանը կարող էր խուսափել կամ կոմպլեքսավորվել ԱԺ գնալուց և որեւէ հարց քննարկելուց։ Նախկին պաշտոնյան մշտապես տարբերվել է նման նախաձեռնությունների հարցում իր պատրաստակամությամբ, այդ քննարկումներին իր ուղղամիտ և համառ խոսքով: Ուստի, բարձրացված աղմուկը պարզապես ձեռնտու է պատգամավոր Բագրատյանին` իր ղեկավարած կառույցի անգործությունը պարտակելու համար:

Վարդան Կարապետյան

www.1or.am 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan