«Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես․․․»․ Օհանյանը՝ Փաշինյանին

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Ազգային ժողով զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով իր եղբայրների հետևում, ապրիլյան պատերազմից հետո ընդամենը նկարվել է խորը թիկունքում, իսկ երրորդ պատերազմում Արցախը «նվիրել» թուրքին, պատգամավորների հարցերին պատասխանելիս «մանևրում» էր՝ իր ձախողումները նորից բարդելով բանակի նախկին ղեկավարների վրա, չգիտես ինչու, անիմաստ անդրադառնալով առաջնագծի լարային արգելափակոցներին։

Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես, որտեղ հակառակորդը 50 մետր հեռավորության վրա է կամ ավելի քիչ։

Այսօր աշխարհի ամենահագեցած, արդիական տեսադիտարկման համակարգերով համալրված սահմաններում անխտիր բոլոր ինժեներական սարքավորումների մաս են կազմում լարային արգելափակոցները, իսկ մեր պայմաններում՝ հատկապես լեռնաանտառային և կտրտված անտեսանելիության տեղանքներում, ձեռքի տակ եղած բազմաթիվ միջոցների ձայնային ազդանշանները փակել և հիմա էլ փակում են այն բացերը, որոնք չի կարող տեսնել ցանկացած դիտարկման սարք։

Դու չե՛ս գնա առաջնագիծ, որից ինժեներական առումով կահավորված 185 կիլոմետրը հանձնեցիր թուրքերին․ անկեղծ ասած, ո՛չ համարձակություն ունես, ո՛չ էլ այլևս իրավունք։ Բայց հարցրո՛ւ հրամանատարից ու զինվորից և կհասկանաս տեղում նրանց կողմից ստեղծագործված ազդանշանային լարային արգելափակոցների կարևորությունը։

Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել, այնինչ պարտավո՛ր էիր լուծել որպես ահաբեկիչ պահվող հայ զինվորականների, քաղաքացիների վերադարձի և անհետ կորածների հարցը։

Սակայն ազգային ժողովում էլի բարբաջեցիր դեղին մամուլի՝ չարախոսություն, բամբասանք տարածողի մակարդակից։

Քո հեռանալը հայ ժողովրդի և մեր պետականության փրկության հրամայակա՛նն է»։

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan