Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան

Վերջերս «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ առաջ էր քաշել «նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտությունը և, բացի այդ, նշել էր, որ այդ պլատֆորմի ստեղծման համար կա արդեն հասարակական կոնսենսուս։ ArmDaily.am-ի թղթակիցը Արման Վարդանյանից փորձեց ճշտել, թե «նոր ուժերի պլատֆորմ» ասելով` ինչ ի նկատի ունի. չէ՞ որ կարծես թե քաղաքական դաշտը ուժերի պակաս չունի։

«Հարցրեցինք նաև, թե իրենք ինչ նպատակներ ու խնդիրներ են իրենց առջև դրել։ Պատասխանելով մեր վերը նշված հարցին` Արման Վարդանյանը նկատեց, որ հայ ազգը արժանի չէ այն վիճակին, որում հայտնվել է, և այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, պետք է վերջ դրվի․ «Այս ամենին վերջ պետք է դրվի` ոչ թե նույն շրջանի մեջ պտույտ կատարելով, այլ նոր մարդկանցով և նոր հարթակի շրջանակներում, որտեղ կմիավորվեն առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց վրա վերցնելու Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը։ Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, սակայն ժողովրդի ձայնն այսօր լսելի չէ` չնայած հեղափոխությունը «քարոզում էր» ճիշտ հակառակը։ Առաջնային հարցերից մեկն է ժողովրդին հանել «ներկաներ և նախկիններ» կեղծ օրակարգից և տալ Հայաստանի զարգացման նոր տեսլականը, որը կբխի և առաջ կգա ոչ թե նեղ կուսակցական շահերից, այլ ժողովրդի հետ քննարկման արդյունքում։

Մեր այն դիտարկմանը, թե վերջերս ԶԼՄ-ներից մեկը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրել էր, որ գործարար Արտակ Թովմասյանի և իր հարաբերությունները սրվել են, Վարդանյանը պատասխանեց․ «Ծանոթանալով այդ հոդվածին` գրեթե չգտա մի միտք, որը կհամապատասխաներ իրականությանը։ Ավելի քան համոզված եմ, որ նոր քաղաքական մշակույթ և հարթակ ձևավորելու գաղափարի շուրջ համախմբված առաջնորդները երկրի առկա խնդիրների լուծումը և մեր պետության զարգացումը տեսնում են ավելի խորքային ու առարկայական։ Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել այդ գաղափարների ու նպատակների իրականացմանը, քանի որ այն հենց ժամանակի հրամայականն է։ Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և կառուցել նոր գաղափարներով, նոր մարդկանցով, հոգևոր և ազգային արժեքների վրա հիմնված նոր պետություն, որի հիմքում կլինի պետության և ազգային շահը»,- գրում է կայքը:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan