10-ամյա աղջիկը մահացել է TikTok-ում տարածված վտանգավոր «չելլենջը» կրկնելուց հետո

Սիցիլիայի Պալերմո քաղաքում 10-ամյա աղջիկը մահացել է շնչահեղձությունից՝ փորձելով կրկնել TikTok սոցիալական ցանցի վտանգավոր «չելլենջներից» մեկը, որը հայտնի է «բլեքաութ» (գիտակցության ժամանակավոր կորուստ) անունով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է՝ «չելլենջի» մասնակիցները գոտիով փաթաթել են պարանոցն, պահել շունչն ու նկարահանել տեսանյութը:

«Աղջկան լոգարանում է գտել հնգամյա քույրը. մահացածի կողքին եղել է հեռախոս: «Չելլենջի» հետևանքով, սոցցանցի մանկահասակ օգտատերը մահացել է հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մինչև փետրվարի 15-ը արգելափակել սոցցանցի բոլոր չստուգված օգտատերերի հաշիվները:

Իր հերթին, TikTok-ը հայտնել է, որ ընկերությանը չի հաջողվել գտնել որևէ բովանդակություն, որը կարող է խրախուսել աղջկան մասնակցել այս «չելլենջին»: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցը պատրաստակամություն է հայտնել օգնել իշխանություններին ինքնասպանության հնարավոր դրդման հետաքննության հարցում:

«TikTok-յան համայնքի անվտանգությունը մեր բացարձակ գերակայությունն է, ուստի մենք թույլ չենք տալիս որևէ բովանդակությամբ խրախուսել կամ խթանել վտանգավոր վարքը», - ասել է TikTok- ի խոսնակը:

 

Ավելին՝ այստեղ

Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական եռօրյա ֆորում Ծաղկաձորում Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի
website by Sargssyan