Կա՛մ կլինի «առանց նիկոլի Հայաստան», որը փրկությունն է, կա՛մ էլ՝ նիկոլով, որը կործանումն է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը գրում է՝ հասկացողների գործը մեկն է` դիմակայել դժվարություններին և գործուն մասնակցություն բերել պայքարին։ Այդ ժամանակ կհաջողենք, եթե՝ ոչ, ուրեմն՝ նշանակում է հաշտվել վերը նշված իրականությունների հետ և, Աստված մի՛ արասցե, աշխարհով մեկ ցրվել՝ որպես գնչուներ… Ընտրությունն մերն է…

Ներկա իրավիճակի մասին խոսելն ավելորդ է, ով հասկացել է, արդեն հասկացել է, հասկացողներն իրար որևէ բան չունեն ապացուցելու կամ էլ պատճառներն ու հետևանքները քննարկելու։

Չհասկացողները կա՛մ անհասկացող են, կա՛մ ունեն անձնական շահեր (պաշտոն և այլն), կա՛մ դավաճանական արարքների մասնակից և օտարերկրյա գործակալներ են (գիտակցաբար, թե անգիտակցաբար), անհայրենիք ու ապազգային տարրեր, կա՛մ էլ անձնական բարդույթներով լցված քաղաքական «ալկաշներ», որ խումարի մեջ են․․․

Պետք է խոսենք այս օրերի անելիքների մասին, հաջորդիվ կխոսենք ապագայի մասին:

Ի՞նչ անել. առաջին և միակ անելիքը՝ օր առաջ ազատվել այս դավաճանից ու նրա՝ գործակալ թիմակիցներից, բայց ինչպե՞ս․․․

Հայրենաբնակ հասկացողները նախ պետք է իրենց մեջ հաստատակամ լինեն, որ հասկացել են՝ այսպես շարունակելով, տանուլ ենք տալիս ամեն ինչ, ավերվել է  անցյալը, մշուշոտ է ներկան, կորել ու անհետանում է ապագան, և ջախջախվում են մեր իղձերն ու իդեալները, վտանգի տակ է մեր պետականությունը։ Ուրեմն`պետք է մասնակից լինեն դավաճանին հեռացնելու  բոլոր  գործողություններին՝ հավաքական կամ անհատական, կենտրոնացված կամ ապակենտրոն` օր ու արև չտալով դավաճանին ու նրա թիմակիցներին։

Սփյուռքի հասկացողները արդեն պետք է հասկացած լինեն, որ այս ժամանակաշրջանում պետություն-իշխանություն նույնացած են, դավաճանը բռնազավթել  է պետությունը, ինչ ուզում` անում է, ինչպես ուզում՝ անում է, չկա պետություն... Արտերկրում հասկացողները իրենք պետք է որոշեն՝ ինչպես են պայքարում: Թող հավուր պատշաճի «դիմավորեն» դավաճանին ու նրա ներկայացուցիչներին… Մի պարզաբանում միայն՝ եթե այս քաղաքական խրտվիլակն ու դավաճանները, որոնք վարպետացել են խաբեության ու քաղաքական աճպարարության մեջ, մնան իշխանության` ստորագրելու են մի այլ թուղթ, որով էլ ոչ մի առիթ չի մնալու ազգային պահանջատիրության, մեր աչքի առաջ իրականանում է թուրքերի դարավոր երազանքը՝ պանթյուրքիզմը, և փակվում  են հնարավոր ճանապարհները մեր իղձերի ու նպատակների։

Այս ժամանակաշրջանում ինձ այլևս չի ուրախացնելու Սփյուռքի որևէ գրասենյակի կամ այլ ձևաչափով որևէ աշխատանք կամ միջոցառում, որ կուժեղացնի այս իշխանությանը և դրա հետևանքով կերկարացնի քաղաքական ուժի կյանքն ու կդժվարացնի նրանց դեմ պայքարը, կրկնում եմ` Հայաստանում իշխանությունն ու պետությունը նույնացված են։

Կարծում եմ՝ մոտ օրերս նոր թափով կվերսկսվի պայքարը՝ հասկացողներով, և հայրենասերներն ու արժանապատվություն ունեցող հայերը պետք է մեծացնեն ճնշումները՝ այն պարզ գիտակցությամբ, որ կա՛մ կլինի «առանց նիկոլի Հայաստան», որը փրկությունն է, կա՛մ էլ՝ նիկոլով, որը կործանումն է...

Դավաճանը վարպետ է մանիպուլյացիայի, բեմականացումների ու խաբեբայության, նա չարիք  է ազգի համար, չպետք է տրվել նրա խաղերին, պետք է շարունակել պայքարը սահմանադրական և այլ ճանապարհով։

Դավաճանը նաև հմուտ շանտաժիստ է. հիշում ենք՝  «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Հիմա էլ ասում է նույնը` դրան տալով «քաղաքական լուծումներ»։ Դավաճանի որևէ խաղի մեջ ներքաշվելը հղի է նոր վտանգներով, գուցե այս անգամ ասվի՝ «կա՛մ ե՛ս կլինեմ, կա՛մ էլ Հայաստան չի լինի», ինչպես արեց Արցախի նկատմամբ։

Հասկացողների գործը մեկն է` դիմակայել դժվարություններին և գործուն մասնակցություն բերել պայքարին։ Այդ ժամանակ կհաջողենք, եթե՝ ոչ, ուրեմն՝ նշանակում է հաշտվել վերը նշված իրականությունների հետ և, Աստված մի՛ արասցե, աշխարհով մեկ ցրվել՝ որպես գնչուներ… Ընտրությունն մերն է…

Շարունակելի

Հ.Գ․ Այստեղ արծարծել եմ իմ անձնական մոտեցումները։

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan