Գլխագրեր
15:00 Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից 15:44 Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով 15:04 Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան 13:36 Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան 12:00 Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի11:24 1988թ․ փետրվարի 20. 33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հայրենիքին ու հաղթանակին. Արսեն Բաբայան 11:03 Հայաստանի անվտանգային խարիսխները՝ ըստ Խաչիկ Ասրյանի 12:22 Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում 13:35 Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ հայախոս թուրք-ադրբեջքնցիներ են հայտնվել, նարնք պաշտպանում են դավաճան նիկոլին. Արսեն Բաբայան 19:43 Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք

Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի․ Հրապարակվել է դատարանի վճիռը

Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը՝ Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։

Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։

Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում).

«վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը:

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»։

Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիշեցնենք, որ Խաչատրյանները 2018թ.-ից ի վեր ենթարկվում են հետապնդումների, որոնք դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ազատ տնտեսական գործունեության խթանմամբ զբաղվող տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ արձանագրելով ապօրինություններ հանրային ու վարչական ճնշումների և տնտեսական գործունեության խոչընդոտման տեսքով, որոնք ուղեկցվել են ապօրինի արգելանքների և այլ միջամտությունների ձևով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց է կիրառել և շարունակում է Խաչատրյանի գործով քննությունը` ներառյալ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կիրառման, խտրականության և քաղաքական հետապնդումների հետ կապված։

Լրահոս
ԱԱԾ-ի պարզաբանումը՝ Կապանում արված տեսանյութի մասին «Հայ Բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները Ինչ թանկացումներ են սպասվում մարտի 8-ին Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան Տավուշի մարզպետը հանդես եկավ հայտարարությամբ Հրատապ. ՀՀ ՊՆ ն հանդես եկավ շտապ հայտարարությամբ «Որ իմանաք, մազերներդ բիզ-բիզ կկանգնի» Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացավ 30 մետրանոց հայկական դրոշը Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի Ազատամուտ համայնքում «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Արարատի մարզում դպրոցի զինղեկը վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները մտել Հադրութ Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ օրենքով գողերը միմյանց ձեռքով չեն բարևում Ադրբեջանցիները մեքենաներով շրջում են Կապանում, տեսանկարահանում են շենքերն ու մարդկանց /Տեսանյութ/ Սպասվում են ձյան առատ տեղումներ ․Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թափուր աշխատատեղ՝ վարչապետի աշխատակազմում Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում ԱՄՆ կոնգրեսականները հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև կներկայացնեն Սյունիքի մարզի ճանապարհներին ադրբեջանական դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն․ ՀՀ ՄԻՊ Վերջին բաժանարար գիծը․ Ինչ է կատարվում Հայաստանում Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ ՖՈՏՈ. Նիկոլի միլանյան «պատահական» ադրբեջանցին բացահայտված է. Գագիկ Համբարյան «Հումորի լիգա»-ից և «Կինստագրամ»-ից Նորայր Նիկոյանն ամուսնացել է․ առաջնեկին սպասող զույգը հարսանիքի ժամանակ պարզել է նաև երեխայի սեռը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև Արտակարգ դեպք՝ Բաղրամյան պողոտայում. Դանակով զինված անձը մտել է ցուցարարների վրան /տեսանյութ/ Կենդանակերպի նշաններ, ում դժվար է սիրել Կանխատեսվում է աշխարհի ամենակարևոր ապրանքներից մեկի պակասուրդ Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում և 7 մարզերում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գերիներին վտանգ չի սպառնում․ Աստված նրանց պահել է․ Զոհվածները նորից ծնվելու են նույն ընտանիքումՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան զգուշացրել է Փաշինյանին Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց իշխանություններին (տեսանյութ)Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի Պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ Ուղիղ միացում. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայում Զարթիր, որդիս, հոգուս ուժ տուր, դարձիդ հույսը մի չորացրու․ Կարին Տոնոյանը՝ որդուն Գորիսում զինված հարձակման են ենթարկվել Սյունիքի մարզի ՍԱՏՄ-ի գլխավոր տեսուչի հարազատները «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․Ալիևը մատ է թափ տալիս